Դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն. Ի՞նչ դիրք է զբաղեցնելու Հայաստանը

«Իրատես» թերթը գրում է. «Քանի որ վերջին օրերին տարբեր հայտարարություններ են հնչում Արցախի շուրջ, դժվար է ասել, թե այս պահին ինչ դիվանագիտական մարտեր ու ինչ քաղաքական պայմանավորածոթյուններ են ընթանում։ Միայն հստակ է, որ սահմանի ողջ երկայնքով ծանր մարտերը շարունակվում են, շարունակում ենք անդառնալի կորուստներ կրել, մեր երիտասարդների կյանքի գնով դիմադրել ռազմական, ահաբեկչական հզոր ալիքին։ Սակայն նախօրեին դիվանագիտական հարթակում «ճեղքում» եղավ։

Բացի կրակի դադարեցման հորդորներից, բաց տեքստով խոսվեց հող հանձնելու մասին, այլ խոսքով, տարածք՝ խաղաղության դիմաց։ Բնականաբար սա հայկական կողմի համար ամենաանցանկալի առաջարկն է։ Հայաստանի ոչ մի ղեկավարի նման քայլը չի ներվելու։ Հիմա առավել եւս հող հանձնելը դավաճանական կդիտվի, որովհետեւ հնարավոր չէ պատկերացնել, թե այսքան զոհերի գնով պահված հողը ինչպես պիտի տալ թշնամուն։

Պատերազմն էլ, սակայն, հարցի լուծում չէ, հնարավոր չէ Արցախի հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, եթե ողջ ազգով էլ կանգնենք սահմանին, մեր դիմաց կրկնակի շատ մարդկային ռեսուրսով, գերժամանակակից սպառազինության պաշարով երկրներ են։

Սա Հայաստան-Ադրբեջան պատերազմ չէ։ Ոչ մեկը մեր զինվորի հերոսությանը չի կասկածում, բայց կա անհերքելի փաստ. մենք մեկ երկրի ու նրա զինուժի դեմ չենք պայքարում, իսկ ահաբեկչական ալյանսի դեմ միայնակ դուրս գալը, համաձայնեք, շատ բարդ է։ Որքան էլ այսօր պատերազմելուց բացի այլ ելք չտնեսնենք, փաստ է նաեւ, որ աշխարհում վաղուց պատերազմները տեղափոխվել են դիվանագիտական հարթակ, որտեղ էլ ավելին են երկրները ստանում, քան միմյանց դեմ զենք կիրառելով։

Սխալ է ասել, թե դիվանագիտական բոլոր հնարավորությունները ապառվել են ու մնացել է միայն պատերազմելը։ Բայց Հայաստանի վարչապետն այսօր միայն ռազմի դաշտում է տեսնում խնդրի լուծումը։ Նրա վերջին ուղերձը դրա մասին էր վկայում։

Բայց ինչ-որ պահի լռելու են զենքերը, եւ խոսելու են դիվանագետները։ Ահա այստեղ է գլխավոր հարցը, թե հայկական կողմը ինչ դիրք է զբաղեցնելու։ Այսպես թե այնպես ցանկացած լուծում փոխզիջում է պահանջում, ո՞րն է փոխզիջման այն առավելագույն չափը, որը պետք է հայկական կողմի համար ընդունելի լինի։

Մինչ այդ փաստենք, որ աշխարհում դժվար կհանդիպես մեկ այլ երկրի, որը պատերազմում հաղթել է, բայց հետո ինքնակամ վերադարձրել է իր հողերը։ Երբ առաջարկվում է հող զիջել եւ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, խոսվում է երկու հակադիր բեւեռների մասին, որովհետեւ տարածք վերադարձնելով, նախ Արցախում խախտվում է անվտանգության ողջ գոտին, Ադրբեջանի ախորժակը միանշանակ չի բավարարվում, հետո էլ դրանով ոչ թե արցախցու անվտանգությունն է երաշխավորվում, այլ հակառակը՝ նա ավելի մեծ սպառնալիքի տակ է հայտնվում։

Բանակցությունների հիմքում միայն Արցախի անվտանգությունը դնելը (հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը վերջին երկու տարում մշտապես խոսել է հենց այս ելակետը հիմք ընդունելով) եւս խնդրահարույց է, որովհետեւ ադրբեջանական քարոզչությունը մշտապես հայտնում է, թե իրենք ամեն ինչ կանեն, որ ապահովեն ժողովրդի անվտանգությունն իրենց հովանու ներքո։ Դրանով կարող են աշխարհի աչքին թոզ փչել, բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ է նշանակում այդ անվտանգությունը։ Դրա համար տարածք ոչ միայն խաղաղության դիմացն է մերժելի, այլեւ Ադրբեջանի՝ իբրեւ անվտանգության խոստումների։

Արցախի կարգավիճակի հստակեցումը, ինքնորոշման խնդիրը պետք է առաջնային դիտարկվի, իսկ այս հարցն առայժմ չափազանց մշուշոտ է, քանի որ ըստ ՌԴ արտգործնախարարի, սեղանին դրված է դեռեւս, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը որպես առաջին քայլ ենթադրում է տարածքների հանձնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am