Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր հրթիռային մեկնարկ
Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է կիրակի հյուսիսկորեական նոր հրթիռի արձակման մասին, փոխանցում է BBC-ն: Առայժմ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են իրականացվել հրթիռների հետ: Հարավային Կորեայի համատեղ շտաբների պետերի միավորված հայտարարության մեջ նշվում է, որ արկ է արձակվել: Ճապոնական լրատվական գործակալությունները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ արկն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, այսինքն՝ ճապոնական ջրատարածքից հեռու:
