ՆԱՏՕ-ն ու թրքախոսությունը

Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանի հետ:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում նշել է. «Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան միշտ եղել եւ մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ազատագրման արդար պայքարում: Երեւանի գործողությունները կարելի է դասել որպես ռազմական հանցագործություններ: Ցավոք, մի շարք երկրներ փորձում են նույն հարթության վրա դնել Ադրբեջանը եւ օկուպանտ-Հայաստանը: Այդ երկրները անտեսում են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումները: Այդ պատճառով Ադրբեջանի հետ համերաշխությունն այսօր կարեւոր է, քան երբեւէ»,- ասել է Չավուշօղլուն։

Փաստացի հրադադարի հաստատմանը նպաստելու փոխարեն՝ Թուրքիան հանդես է գալիս պատերազմը շարունակելու օգտին։ Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ԱԳ նախարարը Ադրբեջանին աջակցելու կոչն ուղղում է թրքախոս երկրներին և ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին։ ՆԱՏՕ-ն, հիշեցնենք, դեռ օրեր առաջ կոչ է արել Ադրբեջանին, դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, որը, սակայն, Անկարան անտեսում է՝ դեմ գնալով այդ կառույցի հիմնական առաքելությանը։ Այսպիսով Թուրքիան պաշտոնապես հաստատում է այն թեզը, որ Արցախում տեղի է ունենում էթնիկ պատերազմ, խնդիրը ոչ թե տարածքային կոնֆլիկտն է, ինչպես ավանդաբար ներկայացվել և ընկալվել է, այլ հենց ազգային պատկանելությունը։ Խնդիրն այն է, որ Արցախում պատմականորեն բնակվել են հայեր, որը թրքախոս երկրներից առնվազն երկուսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդունելի չէ։ Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ, բնաջնջում է Արցախի հայերին։ Այժմ նա փորձում է իր ցեղասպան քաղաքականության մասնակից կամ աջակից դարձնել թրքախոս երկրներին։ Ի վերջո, ինչ կապ ունի այստեղ թրքախոս լինելու հանգամանքը, եթե հիմքում հայերիս էթնիկ զտումն ու բնաջնջումը դրված չէ։

Չավուշօղլուի այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես հոկտեմբերի 29-ին Բաքվում կայանալիք թրքախոս երկրների համաժողովի համատեքստում։
Այդ համաժողովում Էրդողանը մտադիր է առաջ քաշել մեկ ազգ 6 պետություն գաղափարը և ներկայացնել Մեծ Թուրանի ստեղծման իր կոնցեպցիան։ Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի, թյուրքալեզու երկրներ են համարվում Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը: Էրդողանը մտադիր է հենց այս պետություններին էլ համախմբել Մեծ Թուրանի նախագծի շուրջ, որն առաջին փուլում ի կատար է ածվելու ռազմական նոր միավորման ստեղծմամբ։ Մի քանի երկրների, որոնց թվում Մոնղոլիային առաջարկվելու է դառնալ դիտորդ այդ նորաստեղծ կառույցում։ 

Ընդհանրապես թրքախոս երկրների միավորումը ռազմական մեկ միավորի մեջ արդեն իսկ լրջագույն էթնիկ սպառնալիք է ոչ թրքախոս բոլոր երկրների համար՝ Ասիայից մինչև Եվրոպա, հարավից մինչև հյուսիս։ Կասկածից դուրս է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը լիովին կիսում է իր մեծ եղբոր՝ Էրդողանի ծավալապաշտական նկրտումները և մինչև վերջ կկանգնի նրա կողքին։ Թրքախոս մյուս 4 երկրների դիրքորոշումն այս հարցում դեռևս միանշանակ չէ։ Նրանք հնարավոր է, այս հարցում չդառնան Թուրքիայի դաշնակիցը՝ ելնելով իրենց պետական շահերից։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1809 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am