Նախկինները Փաշինյանին խեղճացած Ալիև են հանձնել. Էդվարդ Նալբանդյանի հուժկու ապտակը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հղված ուղերձում ղարաբաղյան կարգավորման ստացված ժառանգության թեման արծարծեց՝ նշելով, որ հարկ է համարում ընդգծել, որ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր», ասաց Փաշինյանը:

Երեկ ՀՀԿ-ական մի քանի գործիչներ արագ արձագանքեցին, Փաշինյանին խորհուրդ տալով պատերազմական վիճակում չփորձել կարգավորման գործընթացի «ստացած ժառանգության» թեման շահարկել, փորձ անելով այսօրվա ստեղծած իրավիճակի համար մեղադրանքների սլաքներն ուղղել նախկին իշխանություններին:

Այսօր «Սպուտնիկ» գործակալության կայքում Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել, որտեղ փաստացի պարզ ու հստակ պատասխանում է Փաշինյանին: Այդ հոդվածից հետևյալ եզրակացությունը պետք է անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման շանսն են թողել Փաշինյանին, որը երկու տարի պարծենում էր, թե «իր կետից է բանակցում»: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է նախկին իշխանության դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը մերժել կարևոր պայմանավորվածություններ, որոնք արտացոլված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:

Դրանցից են՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու պահանջը, հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, խաղաղ կարգավորման պարտավորությունները, որոնք արտացոլված էին 1994-95թթ. հրադադարի դադարեցման եռակողմ փաստաթղթերում:

Այնուհետև, նախկին իշխանության դիվանագիտության շնորհիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համատեղ հայտարարություններում արձանագրվել են հիմնարար սկզբունքների՝ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ավելին, Նալբանդյանը հիշեցնում է, որ այս սկզբունքները 2009թ. դեկտեմբերին համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում էին տեղ գտել:

Եվ վերջապես ամենակարևորը՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևը կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ահա, այս հոգեվիճակում գտնվող Ալիև են հանձնել Փաշինյանին նախկին իշխանությունները: Ինչու՞ Ալիևի առանց այն էլ երկար «լեզուն», ավելի երկարեց վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչու՞ նա դարձավ ավելի ագրեսիվ ու կոշտ, ինչու՞ նրա պահանջները նոր «բարձունքներ» գրավեցին...

Այս հարցերին թող արդեն Փաշինյանն ու նրա կառավարության անդամները պատասխանեն՝ համեմատելով մինչև 2018-ը Ալիևի հոգեվիճակը և արդեն 2018-ից հետո նույն Ալիևի պահվածքն ու ելույթները:

դիտվել է 27678 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am