Արայիկ Հարությունյանի կանխազգացումները. նա հասկացավ` ուր հասանք

Այս հանգամանքներում, երբ լրատվամիջոցներն աշխատում են սահմանափակման ռեժիմով եւ զրկված են ռազմաճակատի, զորքի տեղաշարժի, կորուստների ու ձեռքբերումների, առհսարակ, ցանկացած տեղեկատվություն քննարկելուց, մարդիկ իրար կողք դնելով Արայիկ Հարությունյանի այս օրերի հայտարարությունները կարող են հասկանալ, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում:

Պատերազմի մեկնարկին Արայիկ Հարությունյանը մատ թափ տալով ասում էր՝ «Պատերազմ եք ուզում, կստանաք»: Երկու օր անց հայտարարեց, որ մենք չենք խնդրելու զինադադար, այլ պարտադրելու ենք: Սպտեմբերի 30-ին հերթական ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր եղավ ռուսական կողմի միջնորդությամբ 3-4 օր հետո հրադադար կնքել, արդյոք հիմա տեսնում է ազդակ երրորդ երկրների կողմից, որ հրադարար կարող է առաջիկա օրերին հաստատվել, Արցախի նախագահը պատասխանեց. «Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով, այսօր պիտի խոսի Հայաստանի ու Թուրքիայի հետ` Էրդողանի հետ, ես չգիտեմ` ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:  Այդուհանդերձ հայտարարեց. «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի վիրավորներ իրենց կողմից»:

Ըստ նրա` նաև Ադրբեջանի տնտեսությունն է ճգնաժամի առաջ կանգնելու, սոցիալական լուրջ խնդիրներ է ունենալու ադրբեջանական հասարակությունը: «Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն ժամանակի ընթացքում փոշիացրած միլիարդները», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Ադրբեջանի պարտությունը կանխատեսելուց բացի նույն օրը նա հայտարարեց, որ շուտով ազգը կիմանա նաեւ ներքին դավաճաններին: «Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին»,-հոկտեմբերի 11-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահը, ըստ էության, պարզ դարձնելով, որ Ադրբեջանը պայմաններ է թելադրում, այդուհանդերձ չընկրկեց. «Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»: Երեկ արդեն Արայիկ Հարությունյանը մեկ օրվա ըթացքում երկու ուղերձ ունեցավ՝ արձանագրելով՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունն այդպես էլ չի պահպանվում, հակառակը՝ «հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ»:

Ուստի պահն օրհասական է այսօր, «Հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ անպատիվ կյանքով ապրելու իրավունքից հրաժարվելու փոխարեն: Պետք է շարունակենք պատվով ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»:

Անի Սահակյան

դիտվել է 10802 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am