Դեռ շատ թանկ է նստելու

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։ Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, եւ սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաեւ ֆինանսական եւ սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3 տոկոսը, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։ Իսկ տնտեսական դժվարությունները կարող են հող ստեղծել այդ երկրում դժգոհությունների եւ ներքաղաքական ցնցումների համար։ Տպավորություն է նաեւ, որ ռազմական ագրեսիայի տնտեսական ռիսկերի մասին հաշվարկներ չի արել նաեւ Թուրքիան, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունների ֆոնին թուրքական արժույթը՝ լիրան, շարունակում է գահավիժել։ Իսկ օրերս էլ լիրան անկման նոր ռեկորդ էր սահմանել։

Թուրքիան ռազմական եւ քաղաքական էական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, եւ ֆինանսատնտեսական ոլորտի վերլուծաբանների համոզմամբ, թուրքական ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններում: Սրան գումարվում է այն, որ ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Թուրքիայի տնտեսական դրությունը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ Սաուդյան Արաբիան, որը թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան էր, պաշտոնապես հայտարարել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։

Հայաստանում եւս շարունակվում են թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քննարկումները, եւ բացառված չէ, որ առաջիկայում թուրքական ապրանքների ներմուծման արգելք կարող են սահմանել նաեւ այն երկրները, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Այնպես որ պատահական չէ տնտեսագետների այն կանխատեսումը, որ ակտիվորեն մասնակցելով հակամարտությունների սրմանը՝ Թուրքիան պայմաններ է ստեղծում, որպեսզի թուրքական տնտեսությունը վերջնականապես ծնկի գա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1365 անգամ
Լրահոս
Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am