«Ի՞նչ է բանակցություններում պահանջել ադրբեջանական կողմը Նիկոլ Փաշինյանից».բացահայտում է վարչապետը (video)

ՂՀՀ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով.

«Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը, հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետեւյալն է. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։

Այսինքն տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի է։

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Արդրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում, ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում։ Ըստ էության, րվում էր կռուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պետք է ընդհանրապես հայաթափվեր։

Միաժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը։

Վերջին 2,5 տարվա ընթացքում մենք բարեփոխումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։ 2020-ին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեց շատերի համար անսպասելի ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի , այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար։

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ եւ տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։

Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Տեղի ունեցավ աննախադեպ մի բան. Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների, վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղի հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի զինված ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։

Այս իրավիճակում մնք փորձեցինք գործի դնել ռազմաքաղաքական մեխանիզմներ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու իրադարձությունների շղթայական ռեակցիայի։ Հետեւաբար տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։

Այս փուլում, սակայն արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք. Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ ըստ էության, համարելով, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը։ Սա իհարկե, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թվաանի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը, այս անգամ Փոքր Ասիայում։

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով, մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն է, թե որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես ռաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ ըստ որոշ տեղեկությունների Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։ Հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն։ Ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման ու մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը մեծ թվով զինտեխնիկ կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս։ Էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ ունենք այս պահին։

Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը եւ այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների եւ գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու տրամաբանությամբ։

Ադրբեջանը սակայն ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ խոչնդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձեւավորմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած քաղաքական գծին, եւ ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։

Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել մի բան, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորականների, աշխարհազորայինների, մեր պետական պետական ա կռավարման համակարգի, Արցախի ու Հայաստանի ղեկավարների, կառավարությունների, ԱԺ-ների, ՏԻՄ մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Այս ընթացքում սակայն մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Այս պահին մեր զոհերի թիվը չափազանց մեծ է եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի արելու իրավունքը, մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան։

Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, հարազատների, ծնողների եւ հատկապես մայրերի առաջ, նրանց կորուստ համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը։

Սիրելի ժողովուրդ,

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։ Այսուհանդերձ Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի եւ տեխնիկայի։ Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով։ Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով ավելի քան 1 մլրդ դոլարի զինտեխնիկայի կորուստը։

Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի եւ ռազմավարության մասին խոսելն է, եւ դրա շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը։ Ուրեմն անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Այս օրերին Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ջաներ են գործադրում հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ։ Ընդունվել է երեք երկրների նախագահների, ԱԳ նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը։ Ես ուզում եմ այդ երկրների շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար։

Առանահատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ին իր գործադրած ջանքերի համար։ Շնորհակալ եմ Ֆրանսիային եւ նախագահ Մակրոնին՝ պատերազմի հենց առաջին օրից իրերն իրենց անուններով կոչելու վճռականության եւ հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ ՌԴ նախագահ Վ. Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերն Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը։ Համոզված եմ, որ այդ դերակատարումը կիրականացվի միանշանակ ու աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։

Մենք հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար։ Այս ջանքերը սակայն մինչեւ օրս բավարար չեն եղել հասնելու համար վերջնական հաղթանակի եւ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։

Մեր հզոր նախմնիների՝ Արտաշես արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուս հերոսների, նահատակների հոգիները ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր։ Այսօր հայությունը համախմբված է, քան երբեւէ։ 100 հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի եւ Արցախին։ Սփյուռքի մեր հայրենակիցները տարբեր քաղաքներում համերաշխության, բողոքի ու աջակցության հազմահազարանոց խաաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում եւ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտում։ Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ։ Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ վախեցնել, հնարավոր չէ հաղթել։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ այդ վերջի անունն է ազատ ու երջանիկ Արցախ, ազատ ու երջանիկ Հայաստան։

Այսօր, հիմա մեզնից յուրաքանչյուրը, մեն ոք պետք է կենտրոնանա յս խնդրի իրագործման վրա։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը։ Ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կսկածները՝ գործողության։

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը ու կերտում ենք մեր նոր պատմությունը, մեր նոր էպոսը, նոր հերոսամարտը, նոր Սարդարապատը։

Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայոց բանակը, կեցցե հայոց կամավորը, կեցցե հայոց սփյուռքը, կեցցե հայ ժողովուրդը եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում։ Փառք հերոսներին։

դիտվել է 1659 անգամ
Լրահոս
Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am