Դիվանագիտական սկանդալ. շանս Արցախի համա՞ր

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մի հայտարարություն դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել Վրաստանի և ԵՄ-ի միջև: Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատում է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին` Հարավային Օսիա կատարած այցի և այնտեղ հնչեցրած հայտարարությունների համար: Երեքշաբթի օրը այցելելով Ցխինվալի, Զալբերը հանդիպել էր ինքնահռչակ հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի հետ` շնորհավորելով նրան Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այստեղ կազմակերպված ընտրությունների արդյունքների, ինչպես նաև այս կարևոր պաշտոնը զբաղեցնելու առթիվ: Հուսով եմ, որ ժնևյան ձևաչափում ընթացող բանակցություններին մոտ ապագայում նոր լիցք կհաղորդվի: Այդ քննարկումների առանցքային թեման, իհարկե, ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորությունն է լինելու», - հայտարարում էր Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Օսիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Զալբերի այցի հաջորդ օրն արդեն պաշտոնական Թբիլիսին կտրուկ կերպով արձագանքեց եվրոպացի պաշտոնյայի` Ցխինվալիում հնչեցրած հայտարարություններին: Երեկ կեսօրին Վրաստանի արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Եվրամիության թբիլիսյան պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը: Նրա հետ հանդիպեց ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան: «Այն ամենը, ինչ հայտարարում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, առնվազն անհասկանալի էր և անընդունելի: Այդ հայտարարությունները հակասում էին միջազգային իրավունքի նորմերին և չէին նպաստում Վրաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, որոնց գլխավոր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է», - հայտարարում էր Դավիթ Դոնդուան՝ հույս հայտնելով, որ Եվրամիության ղեկավարությունը հստակ գնահատական կհնչեցնի կատարվածի առթիվ: Եվրամիության պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը ևս Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ավարտին նշում էր, որ իր գործընկերոջ` Հարավային Օսիայում արած հայտարարությունները որևէ առնչություն չունեն Բրյուսելի պաշտոնական տեսակետի հետ: Վրաստանի կառավարության ներկայացուցիչները նույնպես համոզված են` Հերբերտ Զալբերը Ցխինվալիում, փաստորեն ճանաչելով հարավօսական ընտրությունների արդյունքները, արտահայտել է իր անձնական, այլ ոչ թե Եվրամիության հավաքական տեսակետը: «Լրատվամիջոցներում մեջբերվող հայտարարությունները հակասում են Եվրամիության պաշտոնական տեսակետին: Ամեն դեպքում, այդ հայտարարությունների պատճառով կարիք չկա ենթադրել, թե Եվրամիության մոտեցումները փոփոխության են ենթարկվել», - հայտարարում էր սառեցված հակամարտություններով զբաղվող գլխավոր պաշտոնյան` Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրահավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Իհարկե, քաղաքակիրթ աշխարհը ճանաչում  է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այստեղ այլ մեկնաբանություններ չեն կարող լինել: Պարզ է, որ  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հայտարարությունը աջակցություն չի ստանա ԵՄ-ում: Ավելին, եվրոպացի պաշտոնյան կարող է կորցնել պաշտոնը` նման ԵՄ-ին հակասող դիրքորոշում արտահայտելու համար: Սակայն, այս փաստը, մյուս կողմից ունի այլ հարթություն: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, երբ այս կամ այն առիթով շփվում են Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի ղեկավարությունների հետ` ակամայից Ղարաբաղը դասում են այս երկրների շարքին: Մինչդեռ Արցախը լրիվ այլ դիտանկյունից է պետք դիտարկել: Այն «նվերը», որը մատուցել է Ալիևն այս տարիների ընթացքում, ոչ ոք չէր կարող էր իրականացնել. Ալիևյան ռեժիմն իր հայատյացությամբ, պատերազմի քարոզչությամբ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղն, այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախում ապրող ժողովուրդը ունի ինքնորոշվելու իրավունք և պետք է իրացնի իրավունքը: Այլ հարց է, թե հայկական դիվանագիտությունն ինչ է անում` Արցախի միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի ուղղությամբ: Բայց պարզ է նաև, որ դա չի կարող լինել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ նույն շարքում կանգնելը: Ընդհակառակը, դա կարող է ավելի հեռացնել Արցախի երազանքը: Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am