Նախապատերազմական վիճակն արձանագրված է

Օրերս Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Այս հարձակումը նոր իրավիճակ ստեղծեց ԼՂ խնդրի շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության մեջ մեղադրելով Ադրբեջանին: «Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական սարքերի: Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ի ընթացքում հայկական զինված ուժերը մահացու կրակով պատասխան են տվել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Երկու կողմերի այս գործողությունները ցույց է տալիս հրադադարի ակնհայտ խախտումներ և ահազանգի տեղիք են տալիս: Այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի վերաբերյալ տվյալները հակասական են: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են տվյալներ հավաքել և վերլուծել դրանք՝ իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրտի տեղեկություն ստանալու համար: Համանախագահները դատապարտվում են հրադադարի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Թեև համանախագահների հայտարարության մեջ արձանագրվել է, որ Ադրբեջանն է վերջին լարվածության ստեղծման պատասխանատուն, որը հրթիռ է արձակել, այնուամենայնիվ, անգամ համանախագահների մակարդակով է արձանագրվել, թե որքան անելանելի իրավիճակում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Այսինքն` նմանատիպ հայտարարություններով կարող ենք արձանագրել արդեն, որ համանախագահներն էլ ոչ թե զբաղված են կողմերին փոխզիջումների մոտեցնելով, այլ, պարզ ասած` նախապատերազմական իրավիճակը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություններ են անում: Իսկ սա արդեն նոր ռեժիմ է, նախապատերազմական: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ երեկ կայացած ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում լարվածության աճին և գրանցված միջադեպերին, նշել է․ «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին: Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում և կոչ է անում բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը՝ էսկալացիային վերջ տալու համար»: Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկություն չունի: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am