«Կրոնափոխները»

Պատերազմի այս օրերին ի թիվս այլ բաների որոշ շրջանակներ հասարակության աչքի առաջ անսպասելի շրջադարձ են ապրում, կարելի է ասել արժեքային հեղափոխություն է տեղի ունենում նրանց մոտ: Մարդիկ, ովքեր տարիներ, տասնամյակներ շարունակ աչքի են ընկել հակառուսական դիրքորոշումներով եւ ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն են կապել արեւմտյան արժեհամակարգի հետ, այլեւ աչքի են ընկել ընդգծված ռուսատյացությամբ, այսօր «կրոնափոխ» են եղել, Ռուսաստանի գովքն են անում, էկրաններից, եթերներից չեն իջնում ռուսամետության իրենց պրոպագանդայով, ֆեյսբուքյան էջերն են ողողել ռազմավարական դաշնակցի վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այլն:
Ահա, երբեմնի մոլի ռուսատյացներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը տարիներ շարունակ ոչ միայն ինքն է Ռուսաստանի հասցեին տարբեր հայտարարություններ արել, այլ իր մեդիառեսուրսն է ծառայեցրել այդ նպատակին՝ ակնհայտորեն հարված հասցնելով միջպետական հարաբերություններին, այժմ այդ հարաբերությունները վերանայելու մասին է խոսում, «չհասկացվածության պատերի» քանդելու մասին է խոսում, Հանրայինի եթերում սիրաշահում ռուսական կայսրության ղեկավարներին ու ասում, ողջունում, որ մեր վարչապետը լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի շարքում հանդիպումն ամփոփելիս Բաբաջանյանը գրել է.«Ի շարս մյուս ուղղությունների, այս պահին չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ տարվող քաղաքական, դիվանագիտական աշխատանքը։ Պատերազմական այս իրավիճակը կարծես առիթ է դառնում մեր ռուս գործընկրենյրեի հետ նախկին բոլոր տարաձայնությունները հարթելու, հայ–ռուսական հարաբերություններում առկա անհասկացվածության պատը վերացնելու համար։ Պատերազմը փորձություն է մեր երկու ժողովրուրդների դաշնակցության համար, վստահաբար հայ և ռուս ժողովւորդներն այս փորձությունը հաղթահարելու են պատվով»։
Մյուս «կրոնափոխը» Ստյոպա Սաֆարյանն է, որը տարիներ շարունակ տարբեր բողոքի ակցիաների է մասնակցել ընդդեմ Ռուսաստանի: Ռուսաստանին Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ մեղադրել, ՌԴ-ին Ադրբեջանի դաշնակից անվանել ու մի շարք այլ հակապետական միջոցառումների մասնակցել: Իսկ, ահա, այսօր, երկու օր է նա համառ մարտեր է մղում ֆեյսբուքյան իր տիրույթում եւ լրատվամիջոցներից մեկին մեղադրում «Հայաստանի միջպետական հարաբերությունը վտանգող գործունեութուն ծավալելու մեջ»,- խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է: Խնդիրն այն է, որ երկու օր առաջ ՀԽ նախագահ Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին, գրել էր․
«ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհն «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․»:
Ստյոպա Սաֆարյանի այս գրառումից հետո ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի Տելեգրամ ալիքում հայտնվել էր մի հրապարակում, որում ասվում էր.«Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան միայն մեկ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում»: Լրատվամիջոցներն այս խոսքերը վերագրել էին Սոլովյովին՝ որպես պատասխան Սաֆարյանին, ավելի ուշ պարզ դարձավ, որ Սոլովյովը չէ հեղինակը.«Իմ ալիքում կա այդ տեքստը: Հեղինակն «Ինֆո Արմենիան» է, իմ խմբագիրները հարմար են գտել դա տեղադրել իմ ալիքում, ո՞րն է խնդիրը: Իմ լրահոսում եղած ինֆորմացիան մենք ֆիլտրում ենք, և որը հարմար ենք գտնում, տեղադրում ենք»,- 168.am-ին ասել էր Վլադիմիր Սոլովյովը, ապա հավելել «Իսկ ի՞նչ է՝ նա գրանտակեր չէ՞, ի՞նչն է վիճարկում Ստյոպա Սաֆարյանը»: Հայաստանում հակառուսական շարասյան շատ ներկայացուցիչներն էլ այս օրերին լռում են, կամ անմիջապես վերանայում իրենց հայտարարությունները: Սեպտեմբերի 30-ին օրինակ Փաշինյանի արտաքին գծով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր էջում այսպիսի գրառում էր արել, «Путин капут в Карабахе», սակայն քիչ անց ջնջեց այն:
Միգուցե պատերազմ էր պետք, որ այս մարդիկ հասկանային ակնհայտ իրողություններ:

Անի Սահակյան

դիտվել է 4706 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am