Որպեսզի Արցախը չդառնա Սիրիա․ Շոյգուին խաղի մեջ մտցնելուն զուգահեռ

Մոսկվայում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ է վարել, ոչ միայն ԱԳ նախարար Լավրովի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կրկին կարևորել են Արցախում ստեղծված իրավիճակի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծումը:
Հանդիպումը տեղի է ունեցել Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու Ռուսաստանի նախաձեռնությունների շրջանակում: Հատկանշական է, որ այս ընթացքում Պատրուշևը հանդիպում չի ունեցել իր հայաստանցի գործընկերոջ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչևէ, Պատրուշևի հետ հանդիպումը հաջորդել է  Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։

«Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել զոհվածների մարմիններն ու գերիներին փոխանակելու համար։ Համանախագահները կողմերին հորդորում են անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հատկապես ՌԴ դերակատրության դոմինանտությունը, որն այս փուլում  նկատելի էր առանձնակի։ Հղում է արվում հոկտեմբերի 10-ից հայտարարված հրադադարի  պայմանագրի վրա, որը ձեռք է բերվել ՌԴ նախագահի անմիջական նախաձեռնությամբ։ Հատուկ ընդգծվել է նաև հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին, որն անչափ կարևոր է ։ Այս հարցը բարձրացվել էր նաև նախկինում։ Վերահսկողական մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին Մինսկի խումբը բազմիցս խոսել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, սակայն այդ մեխանիզմներն այդպես էլ չեն ներդրվել, քանի որ ադրբեջանական կողմը չի ընդունում առաջարկը։ Իսկ Մինսկի խումբն ընդամենը առաջարկում է, չի պարտադրում։ Եթե որևէ իմպերատիվ պահանջ չդրվի, այս անգամ ևս Ադրբեջանը կվիժեցնի շփման գծում վերահսկողական մեխանիզմի ներդրման գաղափարը։ Ադրբեջանական կողմի մերժումն, իհարկե, տալիս է այն հարցի պատասխանը, թե որպես կանոն կողմերից ով է խախտում հրադադարը, ով է ռազմական ագրեսիայի նախաձեռնողը։ Հրադադարի խախտման վերահսկողական մեխանիզմի արդյունավետ գործարկումը իրավամբ կարող է նպաստել երարատև խաղաղությանը, ինչպես նաև խնդրի  վերջնական կարգավորմանը։ Բայց դա հնարավոր կլինի իրագործել առնվազն հրադադարի պահանջների իրագործումից հետո, որն այս պահին չկա։ 

Զուգահեռաբար նաև տեղեկություններ շրջանառվեցին, թե ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Արցախի հարցը քննարկել է մի քանի այլ պետությունների, այդ թվում նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Թե ինչ են խոսել Շոյգուն և Թուրքիայի նախարար Աքարը, հայտնի չէ։

Հրադադարը փաստացի չի գործում, իսկ Ռուսաստանն ուղղակի ռազմական գործողություններ սկսելուց առայժմ փորձում է մնալ ձեռնպահ։ Ռուսաստանի ուղղակի միջամտությունը կարող է հանգեցնել սիրիական սցենարի կրկնություն, որը շատ ցավալի կլինի երկու կողմի համար էլ։ Զուգահեռ շրջանառության մեջ դրված Արցախի ճանաչման գործընացը ավելի նպատակային լուծում է, որը սակայն խորքային առումով հակասում է ՌԴ իմպերիալիստական շահերին։ Ինչպես ցանկացած իմպերիա, ՌԴ-ն  նույնպես չի աջակցում ազգային ինքնորոշման իրավունքի իրացմանը, որովհետև ՌԴ կայսրության տարածքում ապրող փոքրամասնությունները կարող են շահարկել այս փաստը և ներքին ընդվզումներ սկսել։

Այս փուլում հայկական դիվանագիտության առաջնային խնդիրն է՝ ցույց տալ Կրեմլին, որ Արցախի ճանաչումը այլևս դուրս է եկել ազգերի ինքնորոշման իրավունքի տիրույթից։ Արցախի և արցախցիների համար կոնֆլիկտն այլևս պայքար է հանուն ֆիզիկական գոյության, պայքար է ընդդեմ ահաբեկչության և ցեղասպանության։ Արցախի ճանաչումն այս դեպքում խաղաղ գոյակցության և կյանքի իրավունքի է վերացվել։ Ընդ որում, այս դեպքում կարելի է անգամ ճանաչել՝ առանց տարածքային սահմանների ճշգրտման։ Արցախի ճանաչումն այս դեպքում չի հակասում ՌԴ կայսերական շահերին։ Ավելին՝ այս ճանաչումից հետո միջազգային հանրությունն ու ՌԴ-ն պետք է հստակ քայլերով Թուրքիային հեռացնեն հարվային Կովկասից՝ Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների հետ միասին, որովհետև նրանց ներկայությունը սպառնալիք է նաև Կրեմլի համար։ Այսինքն՝ Շոյգուին խաղի մեջ մտցնելուն զուգահեռ ճանաչումը դառնում է խնդրի լուծման արդյունավետ իրավական ճանապարհ։

Հայկ Դավթյան

դիտվել է 10275 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am