«Ապստամբներին» ճնշել են

«Որտեղ է Իշխան Զաքարյանը», հարցն արդիական է նաեւ վեցերորդ գումարման Ազգային ժողովում։ Ծառուկյան դաշինքի շտաբի պետը, որը ընտրությունները համակարգելու համար հրաժարական տվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից ու մեծ հավակնություններ ուներ, որ ընտրություններից հետո առնվազն ԱԺ փոխնախագահի պաշտոն կզբաղեցնի, բայց մնաց շարքային պատգամավորի կարգավիճակում ու չներկայացավ նույնիսկ ԱԺ անդրանիկ նիստին։ Մամուլում հետեւողական լուրեր են շրջում, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին երկրորդ պլան է մղել, քանի որ ջերմ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ եւ Ծառուկյան դաշինք խմբակցությունում Զաքարյանին առաջնային մանդատ հանձնելով կնշանակեր առաջ տանել Աբրահամյանի պլանները։ Իսկ Սերժ Սարգսյանը դեմ էր դրան։ ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրերին, որ հենց Իշխան Զաքարյանը պետք է իր փոխարեն զբաղեցներ փոխնախագահի պաշտոնը․ «Շատ ներողություն, իսկ ԱԺ նախագահն ով որ եղել ա, իրա անունը շրջանառվո՞ւմ էր: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և պետք է թողնել, որ հասունանան գործընթացները և գան հանգուցալուծվեն», հարցին հարցով պատասխանեց Մելքումյանը։ Հարցին, թե Իշխան Զաքարյանը նեղացա՞ծ է, նա պատասխանեց՝ ոչ: «Ընդհանրապես քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն և այլ վառվռուն գույները կատեգորիա չեն: Ձեր ասած դեպքը նեղացվածության որևէ հիմք չունի»,- ասաց նա: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Իշխան Զաքարյանն առաջիկայում վայր կդնի մանդատը, Մելքումյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: Ի դեպ, դաշինքի ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած թեկնածուների «ապստամբության» հետուում էլ ըստ լուրերի կանգնած են եղել Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանը։ Այսօր, ի դեպ, հրաժարականի դիմում են ներկայացրել խմբակցության պատգամավորներից երեքը՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը, որոնք գնացել եւ ԿԸՀ-ից հետ էին վերցրել իրենց անունից տարված դիմումները։ Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ պատգամավորները կամավոր են դիմում գրել և երեկ ու այսօր են այդ դիմումները գրել: «Երեկ պարոն Ծառուկյանը շատ հստակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, ԿԸՀ գնացած մեր գործընկերների որ մասը որ շարժառիթով է գնացել, տարբեր են դրանք: Այդ դիմումները գրվել են երեկ և այսօր, դա փաստ է: Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ իրենք պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որևէ արտառոց բան, որևէ խորամանկություն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա», ասաց Մելքումյանը: Խմբակցության այլ պատգամավորնե՞ր էլ ինքնաբացարկի դիմում կգրեն․«Դա գործընթաց է, որը պետք է գնա, կլինի, նոր կիմանաք»։ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների վրա որևէ ճնշում չի գործադրվել: «Ընդհանրապես էդ ճնշում հասկացությունը էս նոր իրավիճակում… Գիտեք ինչ, թիմ է, մարդիկ աշխատում են, տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր մեծ աշխատանք են կատարել դրան նախորդող տարիների ընթացքում: Նրանք մեր գործընկերներն են, և պարտադիր չէ, որ մարդն իր գործունեությունն իրականացնի միայն պառլամենտում: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքն անպայման պետք է մշտական ներկայացված լինի այստեղ»,- ասաց նա: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am