Մենք ականատես ենք լինում ռազմական ագրեսիայի միջոցով լուծում պարտադրելու ընտրությանը. Մնացականյանը՝ BBC Newshour-ին

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ՝

Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարեւոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով եւ հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին:

Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է:

Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն եւ մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մասշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարեւոր հումանիտար գործողություն, ինչպես եւ պայմանավորվել էինք շաբաթ օրը:

Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է:

Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, եւ այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի եւ պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Ստեփանակերտը եւ մյուս բնակավայրերը մինչեւ շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաեւ կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը եւ ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս քաղաքների եւ բնակավայրերի մասին։

Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:

Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ եւ շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։

Ինչու՞ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:

Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:

Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:

Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետեւողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, եւ Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն եւ հետեւողականորեն խոսում էր փոխզիջման մասին:

Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է:

Կարծում եմ, որ սա նաեւ մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարեւոր մասն է, եւ մենք շարունակելու ենք խոսել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որեւէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, եւ մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Վերին Լարսի անցակետը բացվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Հայաստանից մրգի արտահանումն այդ երկիր ավելացել է Բագրատ Սրբազանը շատ տեղին ու կարևոր ռեպլիկով դրանց պատասխանը տվեց․ Ռոբերտ Հայրապետյան (video) Սոթքում Նիկոլի նկարով մեքենա էր անցնում, մեզ թվաց՝ հոգեհանգիստ է․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլին բերման են ենթարկում Բաքու». Գագիկ Համբարյան (video) Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Ա՛յ էդ շիշը «մտնի փորդ», ի՞նչ ես ուզում երեխեքից․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գալիս եմ հետդ հեծանիվ քշելու, բայց մի՛ պայմանով․ Գևորգ Պետրոսյանը մարտահրավեր նետեց (video) Սուտի ընդդիմադիրները թող կողմնորոշվե՛ն, նրանց խաղերը լավ տեսնում ենք․ Գառնիկ Դանիելյան (video) Աննան ու Նիկոլն ընկան դրա տակ․ Ռոբերտ Մարգարյան (ԱՄՆ) (video) Մի՛ լռեք, դուք տեսնում եք՝ ինչ ջարդեր են անում․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Նիկոլին տանում են Բաքու, որ վրեն մի քանի բան շարեն․ քաղաքացի (video) Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. մանրամասներ Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Սամվել Բաբայան երևույթի վերաբերյալ մի բան կարելի է ասել․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ խաղաղությունից են սրանք խոսում․ իմ հարազատներին են ցեղասպանել․ քաղաքացի (video) Բոլորի հեռախոսները լսում են, ու հենց դրանք փողի մասին են, սարքում են, թե՝ փողով միտինգ են գալիս. Սևակ Հակոբյան Հանրայինի աշխատողնե՛ր, դուք բոլորդ սրանից եք․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am