Շոյգուն մտավ խաղի մեջ. 2 օր առաջ էին զգուշացրել՝ «Չեն լսում Պուտինին՝ կլսեն Շոյգուին»

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», - ասվում է այսօր տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ այս աշխատանքի՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի վարած բանակցությունների, հիմնական նպատակը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում: «Ռուսաստանի ՊՆ-ին հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխելու մասին մուտքային տեղեկատվությունը», - հայտարարել են ՊՆ-ից: ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ այս մտահոգության մասին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին:
Դե ինչ, Շոյգուն մտավ «խաղի» մեջ: Մոսկովյան բանակցությունների արդյունքներով կնքված հրադադարի ռեժիմը արդեն երրորդ օրն է ինչ խախտվում է Ադրբեջանի կողմից՝ հենց նույն ժամին, 12:00-ից սկսած: Նույն օրը ռուս հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային «Соловьев LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը, ասել էր. «Եթե չեն լսում Լավրովին, ապա ստիպված կլինեն լսել Շոյգուին»:

ՌԴ ՊՆ-ի այսօրվա հայտարարությունում Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցությունների վերաբերյալ արդեն «իրերն իրենց անունով են կոչում»: Արդեն որպես անհերքելի փաստ Ադրբեջան Մերձավոր Արեւելքից վարձու զինյալներ բերելը՝ Մոսկվան անթույլատրելի է գնահատում:

Մոսկվան, վստահաբար, այս խնդիրն արդեն այլ երկրների հետ է քննարկում, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիայից համապատասխան քայլեր է ակնկալելու:
Նկատենք, որ ՌԴ ՊՆ-ի այսօրվա հայտարարությունը հաջորդեց Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցից հետո: Երեկ կայացավ Մնացականյան-Լավրով բանակցությունները, որի ընթացքում Լավրովն էլ արձանագրեց, որ հրադադարը չի պահպանվում:

Այսօր Մնացականյանը դեռ Մոսկվայում է, կայացել է նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Մոսկվան համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկը չի կարելի ձգձգել, իսկ Երևանը շեշտում է, թե քանի դեռ Ղարաբաղում ռազմական գործողություններ են ընթանում, հնարավոր չէ խոսել բանակցությունները վերսկսելու մասին։

Մոսկվայում երեկ կայացավ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որ տևել է մեկուկես ժամ, և որին հետևեց համատեղ մամուլի ասուլիսը։ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն սկսելիս Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է` անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է։

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ` դեռ մինչև պատերազմի սկսվելը ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա: Ինչպես ինքը՝ Մնացականյանն է ասել` պատերազմն, իհարկե, փոխել է մոսկովյան այցի օրակարգը, և հիմնական հարցն այդ օրակարգում պատերազմն է Արցախում։ Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանն այսօր մանրամասն թվարկել է, թե ինչ վնասներ է հասցրել, չնայած դե յուրե հումանիտար հրադադարին, շարունակվող պատերազմը Արցախին․ - «Այս ընթացքում զոհվել է քսաներեք խաղաղ բնակիչ, հարյուրից ավելին վրրավորվել են, որոնցից ութսունը՝ ծանր։ Այդ ագրեսիայի հետևանքով մեծ վնաս է հասցվել Արցախի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։ Արդեն կան ներքին փախստականներ, որ տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր և Հայաստան»։

Ռուսաստանի ԱԳ նախարարը, ում միջնորդությամբ հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ, որ տևել էին 11 ժամ, և որի արդյունքում ստորագրվել էր հումանիտար հրադադարի մասին փաստաթուղթը, այսօր ասաց, որ հրադադարը խախտվում է: «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռ ամբողջովին չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ այն շփումները, որ ունենք ձեր և մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն», - ասել է Լավրովը։
Նկատենք, որ Մոսկվան անընդհատ ընդգծում է, որ Մինսկի խմբի համանախագահների ցանկում Թուրքիան չկա, և խնդրի քաղաքական կարգավորմամբ զբաղվում են Մինսկի խմբի կողմից լիազորված երեք համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ռուսաստանցի պաշտոնյաններն այս պատերազմական օրերին ակտիվ շփման մեջ են թուրք պաշտոնյաների հետ։ Երեկ, օրինակ, կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան պատերազմը և ռազմական գործողություններին վերջ տալու անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը հերթական անգամ շեշտել է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքից։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է. – «Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը ձգձգել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագորեն և միաժամանակ»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մոսկովյան այցի օրակարգում է նաև հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, և թերևս այդ հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել, թե արդյոք կշարունակվեն բանակցությունները Մոսկվայում եռակողմ ձևաչափով, և արդյոք Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես կժամանի Մոսկվա։ Ջեյհուն Բայրամովի հետ համանախագահները հանդիպել էին հոկտեմբերի 8-ին Ժնևում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 23556 անգամ
Լրահոս
Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am