Պերմյակովին կհանձնեն. հանցավոր պայմանավորվածություն

Երեկ ուշագրավ տեղեկություն ստացվեց Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱՆ, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել ՌԴ դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016թ. օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: ԱՆ հաղորդագրության մեջ ասվում էր. «ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Հայտնի է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016թ. օգոստոսի 23-ին կայացվել է դատավճիռ ՌԴ քաղաքացի Վ.Պերմյակովի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ավելի վաղ, ՌԴ ներպետական օրենսդրությամբ՝ զենքով ռուսական ռազմաբազայի տեղակայման տարածքից դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար Վ. Պերմյակովը 12.08.2015թ. Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուսաստանյան կայազորային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս առումով պետք է նշել, որ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով» 29.08.1997թ. համաձայնագրով հստակ սահմանված է զինծառայողի կողմից հանցագործություն կատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող պետությունը և քրեական հետապնդման կարգը: Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների դեպքում նրանց նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը և գործում են ՀՀ իրավասու մարմինները, իսկ նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից կատարված զինվորական հանցագործությունների գործերով կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները: Այսպիսով, առկա էր իրավասությունների երկակիություն, որով և պայմանավորված էին տվյալ անձի կալանքի և պատիժը կրելու ապահովման առանձնահատկությունները: Հաշվի առնելով առկա իրողությունները և նպատակ հետապնդելով ապահովել ՀՀ դատարանի կայացրած դատավճռի կատարումը՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:  Վ. Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ»։ Մի կողմից, կարծես, խորամանկորեն, վերոնշյալ հաղորդագրությունը փաստում է, որ ՌԴ դատարանը ճանաչել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Սակայն ի՞նչ է նշանակում հետևյալը` ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, սակայն այնուհետև ասվում է, թե` Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ: Այս «խուճուճ» նախադասությունների իմաստը շատ պարզ է` մոտ ապագայում Պերմյակովին հանձնելու են Ռուսաստանին: Այսինքն, Հայաստանի իշխանությունների «դուխը» բավարարեց խնդրին միայն ժամանակավոր լուծում տալ` որոշ ժամանակ Պերմյակովին Հայաստանում պահելու հարց լուծել, իսկ, երբ «կրքերը հանդարտվեն»` մտորել Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ: Մի ամբողջ ընտանիք վերացվեց: Ավելին` դատավարությունը ոչինչ չապացուցեց` Պերմյակովն է՞ր իրական հանցագործը, թե՞ պարզապես «քավության նոխազ» էր... Միայն հարցեր մնացին Ավետիսյանների հարազատների ու հայաստանցիների գլխում: Բայց կարևորը բավարարվեց Մոսկվայի` պահանջը, իրենց զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան` հայ-ռուսական հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Ահա, սա է Հայաստանի «ինքնիշխան» պետության ղեկավարությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am