Ընդդիմադիրներին ուղարկում են առաջնագիծ, իսկ ՔՊ-ականները շարունակում են ճառեր ասել

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը օրերս ծաուցագիր է ստացել եւ զորակոչվել սահման՝ հայրենիքի պաշտպանության: Փաստ այս տարակուսելի է մի շարք դրվագներով, նախ այն, որ Մենուա Հարությունյանը զինվորական ծառայություն չի անցել եւ թերեւս չպետք է լիներ նաեւ զորքերի պահեստազորում, կամ եթե նույնիսկ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա զորակոչման հարցում, ապա ակնհայտ է, որ ծառայություն չանցած 40 տարեկան անձը չի կարող ռազմական տեսանկյունից օգտակարության մեծ գործակից ունենալ , այն էլ այս պատերազմում, որն իր բնույթով էականորեն տարբերվում է 90-ականներից ու այն առավելապես տեխնիկայի պայքար է:
Բայց ամենաուշագրավն այն է, որ Մենուան ծանուցագիր է ստացել պատերազմական այս օրերին իր վերջին ասուլիսից հետո, ուր նա իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին ուղղված խիստ քննադատությամբ հանդես եկավ:
Նախ ասաց, որ եթե վարչապետի որդին իսկապես զորակոչվել է սահման, ապա պետք է հանրությանն այդ մասին փաստերով ապացուցեն, ավելին խոստացավ, որ ինքն էլ մեկնի ռազմաճակատ, բայց մինչ այդ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին իր քայլականներից մահապարտների ջոկատ կազմել եւ խաղաղ պայմաններում կամուֆլյաժով եւ վեհ հայացքներով առաջնագծում սելֆիներ անելու փոխարեն ժամանակն է, որ պատերազմական օրերին մեկնեն սահման: Ինքն էլ նրանց հետ կմեկնի ռազմաճաատ: Նիկոլ Փաշինյանին էլ կոչ արեց դավաճաններ չփնտրել, առավել ևս պատերազմի ժամանակ, ասելով, որ մեր պետությունների և ժողովրդի դավաճանները Արևմուքից գրանտ ծծելով հայ-ռուսական հարաբերությունները փչացնող, հայ-ռուսական հարաբերությունների դեմ վայրահաչող բաշիբոզուկներն են, և եթե ուզում է ազատել մեզ դավաճաններից, թող հանձնարարիր ԱԱԾ-ի նոր ղեկավարին, որպես պետական դավաճանների կալանավորել դրանց...
«Կամ էլ բոլոր հակառուսներից կազմիր մահապարտների ջոկատ ու ես դրանց կտանեմ առաջին գիծ՝ կռվելով մաքրել սեփական մեղքերը... Կրկնում եմ հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը և վերջ...»
Ասուլիսի վերջում նա հայտարարեց, որ գնում է Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, օգտակար լինելու իր ներածի չափով: Մենք տեղեկացանք, որ Ստեփանակերտում մեկ շաբաթ մնալուց հետո Երեւան վերադառնալուն պես ստանում է ծանուցագիր, համաձայն որի որպես պահեստազորային զորակոչում են առաջնագիծ:Եւ կարելի ասել անհապաղ, առաց օր կոցնելու նրան տանում են Արմավիր, զորամասերից մեկում մեկ օր պահելուց հետո ուղարկում առաջնագիծ:
Հարկ է հիշեցնել, որ Մենուան իշխանությունների ամենաանողոք քննադատներից էր եւ այստեղ բնականաբար հարցեր են առաջ գալիս՝ արդյոք կա միտում Մենուա Հարությունյանին սահման ուղարկելու, անշուտ՝ չեն հերքի, կրկնում ենք՝ այս պարագայում նա այն մարդկանցից չէր, կամ առաջիններից, ով կարող է ստեղծված իրավիճակում օգտակար լինել առաջնագծում: Գաղտնիք չէ, որ ռազմական դրության կարեւոր կետերից մեկն էլ խոսքի ազատությանն է վերաբերում, իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փակել է ընդդիմադիրների բերանները՝ կլինեն անհատներ, թե լրատվամիջոցներ, կարելի է ասել վհուկների որս է սկսված եւ իրավապահները մանրադիտակով հետեւում են իշխանության քննադատներին, նրանց կամ բացատրության կանչում, կամ վարչական տույժ սահմանում: Արդեն կարծիքներ են հնչում, որ իշխանությունն ուշի ուշով հետեւում է իր քննադատներին եւ նրանց լռեցնելու ճանապարհ է դարձրել առաջնագիծ ուղարկելը, հիշենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով նույնպես չի ծառայել, բայց նրան էլ են զորակոչել: Ակնհայտ է, որ իշխանությունը հիմա էլ իր քննադատների հետ հաշվեհարդա է տեսնում ռազմադաշտ ուղարկելով:
Հիմա մենք կարո՞ղ ենք այս բոլորը հաշվի առնելով ասել, որ ռազմական դրությունը խստացվեց միայն այն պատճառով, որ մենք՝ լրատվամիջոցներս այս ամենի մասին լռենք եւ չբարձրաձայնենք:

Անի Սահակյան

դիտվել է 12584 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am