Իմքայլականների խայտառակությունը

Ռազմական դրության առաջին օրվանից լրատվամիջոցներին, անհատներին արգելում են տարածել այնպիսի տեղեկատվություն, որոնք կխարխլեն ազգի միասնական ոգին, խուճապ ու պառակտում կառաջացնեն, արգելվում է զորքի տեղաշարժի, տեղորոշման, թվաքանակի, ինչպես նաեւ զոհերի մասին տեղեկատվություն հրապարակել: Իշխանությունը օրեր էլ այս հարցում գնաց խստացումերի եւ փաստացի ԶԼՄ-ները զրկված են ցանկացած մեծուփոքր պաշտոնյաների հայտարարությունների, ելույթների, գրառումների մասին գնահատականով հանսեդ գալ, եթե անգամ փաստացի սուտ ու անճշտություն է տարածվել, սակայն դա չի խանգարում հայրենի իշխանականներին ֆեյսբուքը ողողել վարչապետի՝ ռազմաճակատում գտնվող որդու մասին փիառ գրառումներով, որոնք թե անվտանգային, թե պառակտիչ բաղադրիչներ են պարունակում:
Վաղ առավոտից մի խումբ պատգամավորներ եւ նախարարներ հրճվանքով տարածում են նմանատիպ գրառումներ՝ հանրության շրջանում մեծ ցասում բարձրացնելով: Իմ Քայլի պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջինն էր, որ իր էջում տեղադրեց գրառումը: Նա հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, եւ խոսել փախուստի մասին: Պատերազմական վիճակում գերագույն հրամանատարի եւ առհասարա բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց զավակների տեղերոշումը ակնհայտորեն լուրջ վտանգներ է պարունակում հենց այդ մարդկանց համար:
Բացի այդ, պատգամավորի տարածած հաղորդագրության համաձայն գործ ունենք հայրենիքի դավաճան վախկոտ զորքի հետ, որը մի գրադից փախուստի է դիմում: Սրանից ավել ջուր լցնել թնամու ջրաղացին, չէր կարող եւ ոչ մի լրատվամիջոց: Կարապետյանի
գրառումը լույսի արագությամբ տարածվեց ողջ համացանցում, իշխանական նախարարներն ու պատգամավորները իրենց պարտքն էին համարել այն տեղադրել իրենց էջերում:
Բայց  Ազգային անվտանգության ծառայությունը պարզվում է՝ խախտում չի գտնում վերոնշյալ գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Համապատասխան գրառման եւ վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ: Նշենք, որ սույն որոշումմամբ սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ, սակայն այստեղ խոսքը անվտանգության մասին է, ոչ թե պատգամավորի հրապարակումը սահմանափակելու:

 Անի Սահակյան

դիտվել է 21217 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am