Ռուսաստանը հուսով է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարվեն երկու կողմերն էլ: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է tass.ru-ն։
«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ (Մոսկվայում) տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել համաձայնության գալ, այն հրապարակվել է, տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարվեն երկու կողմերի կողմից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», - ասել է Լավրովը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել, հայտարարել է Լավրովը:
ՌԴ նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը