Նիկոլ Փաշինյանը «կրակում» է խմբագիրների վրա

Արցախում ռազմական գործողությունները սկսվելու պահից Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որի կարեւոր կետերից մեկը մամուլի սահմանափակումներն էին: Արգելվում էր ներկայացնել զոհերի քանակի, զորքի տեղաշարժերի, թվի, մեր կորուստների մասին ցանկացած տեղեկատվություն, եթե դա պաշտոնական ինֆորմացիա չէր: Գրում էինք միայն այն մասին, ինչ իրազեկում էին պաշտոնական խողովակները։ Ընդ որում՝ երբեմնի ծայրահեղական ընդդիմադիրները նույնպես չէին խախտում այս կանոնը։ Մոտ մեկ շաբաթ պահմանվեց այս ռեժիմը, բայց իշխանությունները որոշեցին, որ սա քիչ է, պետք է նոր խստացումների գնալ, արգելել ցանկացած կարծիք, գնահատական, ըստ այդմ՝ եթե դա չի ասվել պաշտոնատար անձանց կողմից եւ չի հաստատում պաշտոնյաների ասածները, վնասում է պատերազմական այս վիճակին, պառակտում է ազգը, անկումային տրամադրություններ առաջացնում, խանգարում մեր հաղթանակին։ Ռազմական դրության մասին որոշման եւ այլ օրենքներում փոփոխություններ արվեցին ։

Հիմնական խստացումները, ինչպես հայտնի է, վերաբերվում են մամուլի և խոսքի ազատությանը: Այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի խստացումներից այն ձևակերպումը, ըստ որի՝ արգելվում է քննադատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները, հրապարակումները, հերքել դրանք կամ դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումներով հանդես գալ:

Եթե ավելի պարզ, ապա արգելվում է որևէ կերպ մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել անխտիր բոլոր պաշտոնյաների ելույթներին, հրապարակումներին, սոցցանցային գրառումներին: Անգամ եթե նրանց՝ անխտիր բոլոր պաշտոնյաների, մեծուփոքր չինովնիկների ասածներում տեղ է գտել վրիպում, թվային անճշտություն, մտքի կամ լեզվաոճական սայթաքում, չի կարելի ոչինչ ասել եւ վերջ: Հակառակ դեպքում լրատվամիջոցը կամ անհատը կտուգանվեն 700 հազար դրամից մինչեւ 1 միլիոն:
Միակ բանը, ինչպես հասկացվում է այս մոտեցումից, այն է, որ նույնությամբ ասվածը (գրառումը, ելույթը, հրապարակումը) պատճենվի և տարածվի: Սա, իհարկե, ոչ միայն գրաքննություն է, այլեւ Սահմանադրությամբ կարծիք եւ տեղեկատվություն հայտնելու իրավունքի խախտում:

Եւ ակնհայտ է, որ նոր խստացումներով իշխանությունը ոչ թե ճակատի խնդիրն է լուծում, այլ հենց իր՝ անձնական, ընտանեկան, կուսակցության խնդիրները, գիտակցելով, որ եկել է նաեւ պատասխաններ պահանջելու ժամանակը։
Նշենք, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համատարած ծանուցագրեր են ուղարկում բոլոր խմբագիրների՝ տեղեկացնելով, որ խախտում են սահմանված կանոնները եւ պետք է վարչական տույժի ենթարկվեն։ Hayeli.am-ը նույնպես այդ լրատվամիջոցների ցանկում է։ Իհարկե, մենք չենք լսում՝ արդյո՞ք վարչապետը նույն եռանդով սաստում է իր հոգեեղբորը՝ Արման Բաբաջանյանին, ում լրատվամիջոցը շարունակում է քայքայիչ գործողություններ ծավալել, հերոսներին դավաճան է հանում, վհուկների որսով զբաղվում:«Ինչպե՞ս կվարվի Փաշինյանը իր հոգեեղբոր հետ» հոդվածում` /https://hayeli.am/?p=609275&l=am/ մենք մանրամասն գրել ենք, թե ինչ է իրականում անում Արման Բաբաջանյանը։ Ինչ է՝ մենք այս մասին չպիտի բարձրաձայնեի՞նք, իսկ իշխանություններին կարելի է ամեն ինչ խոսել։ Այս իշխանությանը, որը դեռ հայտնի էլ չէ՝ որտեղից ծագեց եւ ուր է գնում, կամ ինչ որ տեղ գնում է, թե ոչ։ Եւ առհասարակ, այս հանգամանքներում խոսե՞լն է ավելի դավաճանություն, թե լռելը, հարցի պատասխանը կարծում ենք լայն հանրությունն ավելի ուշ կհասկանա, բայց մենք այս պահին լռել չենք կարող։
Այնպես որ իշխանությունը լավ ճանապարհով չի գնում, որեւէ իշխանություն մամուլի դեմ պատերազմ հայտարարելուց չի շահել, չի շահի նաեւ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ եթե սրանով կարճաժամկետ հարց է լուծվում, բայց հետո է գալու պատասխան տալու ժամանակը։
Հ․Գ․ Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը մի խիզախ որոշում կայացնի և փակի՞ բոլոր լրատվամիջոցները։ Կմնա ինքը իր լայվով եւ թող բոլորը լսեն միայն իրեն։

Անի Սահակյան 

դիտվել է 5492 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am