«Անցանկալիները»․ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հանդիպում ընդդիմության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում երեկ հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպմանը մասնակցել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, և քննարկվել էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և

Այսօր արդեն Կառավարությունում վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Անշուշտ, լավ է, որ պետության համար այս օրհասական ժամին միասնականություն է դրսեւորվում ներքաղաքական տիրույթում, բայց ինչու հիմա, եւ ինչու այս կազմով։ Պատերազմի առաջին օրերին արտախորհրդարանական 14 ուժ ազգային միասնությանն ուղղված հայտարարությամբ հանդես եկավ, իշխող «Քաղաքացիական Պայմանագիրը» ողջունեց, բայցեւ չմիացավ հայտարարությանը, ինչու՞ , չհայտարարվեց այդ մասին։ Այս համատեքստում հետաքրքիր է ինչու է հիմա ընդդիմության հետ հանդիպում եւ ինչու հենց այս կազմով։ Արդյոք այս պահին էլ անձնական ամբիցաների ու համակրանքների ֆակտորն է գերակայում եւ ոչ թե պետության շահը։ Դիցուք ինչու Արման Բաբաջանյանը, ով պատերազմական օրերին էլ իր լրատվամիջոցի միջոցով չի դադարում պառակտիչ գործունեությամբ հանդես գալ ու ինչ-որ դավաճանների փնտրտուքով է զբաղված, որը օրակարգ իջեցրեց վարչապետ Փաշինյանը։ Մյուս կողմից ինչու է մասնակցում ՀՀԿ-ն, ում նույն Արման Բաբաջանյանը ներկայացնում է «դավաճանների» շրջանակում։

Մինչդեռ հանդիպմանը անկախության կերտողներից մեկը՝ Պարույր Հայրիկյանը հրավիրված չէ։ Մարդ, ով առաջին օրվանից ողջունեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունը ստանձնելու համար, սակայն ասաց, որ եթե չի ուզում շարունակել նախկին համակարգը, պետությանը պետք է տանի սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա Փաշինյանին հասցեական քննադատեց՝ ասելով, որ դու այն կատեգորիան չես, որ կարող ես պետություն կառավարել։ Այդպիսով դարձավ Փաշինյանի աչքի փուշը։

Կամ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով ամիսներ շարունակ քննադատում, զգուշացնում է իշխանություններն, որ բաց արեք ձեր աչքերը, ռեալ նայեք իրականությանը, մի գնացեք արկածախնդրության, դա պետությանը կանգնեցնելու է մեծ պատերազմի առաջ։ Հիշում եք՝ Բագրատյանի հայտնի զգուշացումը նաեւ Լորակ հրթիռների վերաբերյալ, որ դրանք վեց ամսվա ժամկետ ունեն, ինչը կնշանակի, որ թշնամին մոտալուտ պատերազմի է սպասում։

Չհաղթահարվեց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ պատնեշները, թերեւս միայն այն բանի համար, որ պաշտոնաթող գեներալը Փաշինյանին զգուշացրեց՝ «Կանգ առ»։

Փաստորեն, մարդիկ, ովքեր ՀՀ վարչապետին ռեալ մատնանշել են վտանգների մասին ու հանդես եկել պետության շահերից՝ քննադատելով իշխանությանը, այսօր դարձել են անցանկալի հյուրեր։

Անի Սահակյան

դիտվել է 10976 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am