Ալիևը մտավ շողոքորթելու ու մանևրելու դաշտ՝ ցուցադրելով վախերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի օր է, ինչ հարցազրույցներ է տալիս, հավաստիացնում է, թե «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների», միաժամանակ պնդելով, թե ինքը «Հայաստանին զիջումներ չի անելու, և որևէ այլ երկիր չի կարող ազդել Բաքվի այդ որոշման վրա»։

Մինչ այդ Բաքուն հայտարարում էր, թե բանակցությունների չի գնա, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել «գրավյալ տարածքներից»։ Մոսկվայում կայացած բանակցություններից, ու եռակողմ հայտարարությունից հետո հիմա Ալիևը ցուցադրում է իր բանակցունակ լինելը, սակայն միաժամանակ իր պայմանները թելադրելով: Նախօրեին նա հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК-ին:

Ալիևը Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքներով ընդունված հայտարարության բովանդակությունը մեկնաբանելիս կեղծում է, ասելով, թե այն բխում է Ադրբեջանի շահերից:

Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տարիներ շարունակ քննադատողը եղել է բացառապես Ադրբեջանը, իսկ մոսկովյան հայտարարությունում արձանագրվել է, որ չի կարող փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Հիմա դա Ալիևը ներկայացնում է որպես Բաքվի ձեռքբերում, ինչը մեղմ ասած՝ ճիշտ չէ:

Այստեղ Ալիևը մանևրում է՝ ներկայացնելով, թե ձևաչափի փոփոխություն՝ Հայաստանի իշխանությունների պատկերացրած Արցախի մասնակցության պահանջն է, և համոզված պնդում է, որ Փաշինյանից այլևս չեն լսի «Արցախը Հայաստան է» ձևակերպում: Այսինքն՝ Ալիևը կրկին ներկայացնում է այդ «արտահայտությունը»՝ որպես բանակցությունների տապալման հիմանական դրդապատճառ:

Հաջորդը՝ Ալիևը շարունակում է Թուրքիային այլ ձևաչափում ներկայացված տեսնելու անհրաժեշտության մասին խոսել, ինչը արդեն խախտում է մոսկովյան հայտարարության՝ «կարգավորման ձևաչափը պետք է մնա նույնը» սկզբունքը:

Բացի այդ, Մոսկովյան եռակողմ հայտարարությունում նշվել էր, որ բանակցությունները պետք է ընթանան հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ դրանցում ինչպես հայտնի է՝ բացի տարածքային ամբողջականության սկզբունքից ներառված է՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև՝ ուժի չկիրառման ու ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը:

Սրանք պահանջներ են, որոնցից տարիներ շարունակ խուսափել է Բաքուն, հետևաբար Ալիևն իր հարցազրույցում այստեղ կեղծում է, թե սկզբունքների առումով Բաքվի համար ձեռնտու ամրագրում է: Այլ հարց է «սուբստանտիվ բանակցությունների» արձանագրումը, որոնց տակ Բաքուն հասկանում է՝ առարկայական քննարկումներ «տարածքների փոխանակման» վերաբերյալ:

Իսկ ինչպես է Ալիևը «արդարացնում» Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչությունը... Նա հղում է կատարում հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններից հետո Բաքվում բողոքի ցույցին: Նա ասում է, թե իր ժողովուրդը իրենից մեկ բան էր խնդրում՝ «զենք տվեք, գնանք կռվենք թշնամու դեմ»: Այսինքն՝ Ալիևը Արցախի դեմ պատերազմը ներկայացնում է որպես ադրբեջանական հասարակության կողմից իրեն ուղղված պահանջ: Ի դեպ, Ալիևի նշած հուլիսյան բողոքի երթում ադրբեջանցի բողոքավորները վանկարկում էին երեք թշնամիներ՝ «ռուսները, իրանցիներն ու հայերը», այդ ձայնագրությունները պահպանվել են համացանցում:

Ինչևէ, Ալիևը իր հարցազրույցով փորձում է պայմաններ ներկայացնել, թե որ դեպքում կարող են բանակցությունները շարունակվել: Ի դեպ, նա ինչ-որ առումով, փորձում է նույնիսկ Փաշինյանին ներկայացնել որպես ընդունելի բանակցող, ավելի ընդունելի, քան եթե Հայաստանում, նրա ձևակերպմամբ՝ «նոր հեղափոխություն տեղի ունենա ու իշխանության գան ազգայնականները»:

Այստեղ պարզ է, թե ում նկատի ունի Ալիևը՝ Ռոբերտ Քոչարյանին: Այս ձևով Ալիևը փորձ է անում միջազգային հանրությանը ցույց տալ, թե այնուամենայնիվ, Փաշինյանի հետ հնարավոր է բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ: Այսինքն, նա թողնում է ինչ-որ մի սահման, որպեսզի բանակցությունները տապալելու պատասխանատվություն չստանձնի և միաժամանակ ներկայացնում է Փաշինյանի հետ բանակցելու իր պատրաստակամությունը՝ որպես իր համար ավելի նախընտրելի բանակցող, քան Հայաստանի «արմատական» ուժերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9167 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am