Հրադադա՞ր․ իսկ ի՞նչ են անելու ահաբեկիչները

Արցախում, սեպտեմբերի 27-ից սկսած, ադրբեջանա-թուրքական զորքերի ռազմական գործողությունները հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, համաձայն Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության, պետք է դադարեին։ 

Բայց օրվա ընթացքում պարզ դարձավ, որ հրադադարը ուժի մեջ չի մտել։ Հրետակոծվել էին Սյունիքի մարզի որոշ բնակավայրեր։ Հադրութ էին ներթափանցել թշնամու հատուկ ստորաբաժանման մոտ 200 վարձկանները, որոնց, սակայն, չէր հաջողվել գրավել քաղաքը։ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը 23 համաքաղաքացիների հետ պահել է քաղաքապետարանը, որի վրա թուրք վարձկանների խումբը փորձել է տեղադրել թշնամու դրոշը։ Օգնության հասած Արցախի հատուկ ջոկատայինների խումբը դիվերսանտներին հետ է մղել, նրանց նկատմամբ ոչնչացման օպերացիա է կազմակերպվել։ Օրվա վերջում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն հրապարակեց, որ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Իսկ արդեն երեկոյան՝ ժամը 23-ից սկսած,  նորից սկսեցին հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր։
Այսինքն՝ հումանիտար հրադադարը, որի առաջնային նպատակը դիակների դուրսբերումն ու գերիների փոխանակումն էր, առաջին իսկ պահից խախտվել է։

Միջազգային կառույցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հույսը, թե հրադադարը խաղաղության հաստատման և բանակցությունների վերսկսման հիմք կհանդիսանա, անիրատեսական է։ Այլ բան չէր էլ կարելի ակնկալել, քանի դեռ ռազմական գործողություններում ներգրավված միջազգային ահաբեկչական խմբավորումների հարցին հատուկ անդրադարձ չի արվել, և Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչներին տարածքից հեռացնելու պահանջ չի դրվել։ Հայկական կողմը հրապարակել է բավարար ապացույցներ, որ Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական հովանավորչությամբ, օգտագործում է <<Մուջամադ>>, <<Ալ Համազա>> խմբավորումների վարձկան ահաբեկիչներին։ Անգամ տեսանյութեր հրապարակվեցին, թե նրանք ինչպես են ստանձնում մեր զինվորականներին սպանելու հանցավոր արարքը։

Հրադադարի առաջին իսկ օրը շատ հստակ ցույց տվեց․ քանի դեռ միջազգային կոնվենցիաներով նախատեսված գործողություններ չեն իրականացվել, և ահաբեկիչները չեն հեռացվել հակամարտության գոտուց, ոչ մի հրադադար չի կարող լինել։ Եվ սա արդեն միայն Հայաստանի և Արցախի խնդիրը չէ։ Սա առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես Ռուսաստանի խնդիրն է․ նախ որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ապա նաև Հարավային Կովկասը համարվում է ՌԴ-ի ազդեցության գոտի։ Ահաբեկիչները մտել են Հարավային Կովկաս, նրանք գտնվում են Ադրբեջանում, և բնական է, որ ձեռնունայն չեն նստելու․ նրանք պետք է տեռակտեր կազմակերպեն ոչ միայն Արցախում։

Երեկոյան ուշագրավ հայտարարություն էր արել Ռուսական առաջին ալիքի հեռուստամեկնաբան Սոլովյովը․<<Եթե նրանք չեն ուզում լսել Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ուրեմն կլսեն պաշտպանության նախարար Շոյգուին>>,- ասել էր նա։ Ռուսական քաղաքական շրջանակները նույնպես հանդես են գալիս Թուրքիային Հարվային Կովկսաից հեռացնելու հրատապ անհրաժեշտության մասին կոչերով։  Այս մասին խոսել են պետական դումայի պատգամավորներ Ժիրինովսկին, Զատուլինը։ Այս հարցը բարձրացրել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետության՝  80 մլն բանկչություն և շատ խոշոր սպառազինություն ունեցող Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները զսպելու խնդիրը Հայաստանն ու Արցախը չեն կարող լուծել միայնակ։ Պատմությունը կրկնվում է՝  ուրվագծված է ռուս-թուրքական նոր բախումը, և մենք կրկին առաջնագծում ենք։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 7938 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am