Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման հետևանքով վիրավորված ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը մի քանի վիրահատական միջամտությունից հետո ուշքի է եկել, սակայն բժիշկները նրա վիճակը շարունակում են ծանր գնահատել, գրում է kp.ru կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողի թելեգրամյան ալիքում հրապարակվել է նրա անունից առաջին հաղորդագրությունը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել եկեղեցուն:
«Հարվածը 100 տոկոսով դիտավորյալ էր: Մինչև մեր տեղ հասնելը տաճարի վրայով մոտ 20 րոպե անօդաչու թռչող սարք էր պտտվում, մեր՝ ներս մտնելուց անմիջապես հետո հարվածեցին»,- նշել է ռազմական դիտորդը:
Նշվում է, որ նա այժմ Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում. լրագրողին առայժմ անհնար է հայրենիք վերադարձնել: Հայտնի է, որ նա այժմ դուրս է եկել կոմայից, արդեն կարողանում է խոսել, անջատել են նաև թոքրի արհեստական համակարգը, սակայն բժիշկները շարունակում են նրա վիճակը կայուն ծանր գնահատել:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը