Ինչպե՞ս կվարվի Փաշինյանը իր հոգեեղբոր հետ

Արցախում ռազմական գործողությունները սկսվելու պահից Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որի կարեւոր կետերից մեկը մամուլի սահմանափակումներն էին: Արգելվում էր ներկայացնել զոհերի քանակի, զորքի տեղաշարժերի, թվի, մեր կորուստների մասին եթե դա պաշտոնական ինֆորմացիա չէր: Գրում էինք միայն ձեռքբերումների, առաջընթացի մասին՝ հենվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Սակայն իշխանությունները կարծում են, որ ցանկացած կարծիք, գնահատական, եթե դա չի ասվել պաշտոնատար անձանց կողմից եւ չի հաստատում պաշտոնյաների ասածները, վնասում է պատերազմական այս վիճակին, պառակտում է ազգը, անկումային տրամադրություններ առաջացնում, խանգարում մեր հաղթանակին, ուստի գնաց Ռազմական դրության մասին որոշման մեջ խստացումների ճանապարհով:
Հիմնական խստացումները, ինչպես հայտնի է, վերաբերվում են մամուլի և խոսքի ազատությանը: Այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի խստացումներից այն ձևակերպումը, ըստ որի՝
արգելվում է քննադատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները, հրապարակումները, հերքել դրանք կամ դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումներով հանդես գալ:
Եթե ավելի պարզ, ապա արգելվում է որևէ կերպ մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել անխտիր բոլոր պաշտոնյաների ելույթներին, հրապարակումներին, սոցցանցային գրառումներին: Անգամ եթե նրանց՝ անխտիր բոլոր պաշտոնյաների, մեծուփոքր չինովնիկների ասածներում տեղ է գտել վրիպում, թվային անճշտություն, մտքի կամ լեզվաոճական սայթաքում, չի կարելի ոչինչ ասել եւ վերջ: Հակառակ դեպքում լրատվամիջոցը կամ անհատը կտուգանվեն 700 հազար դրամից մինչեւ 1 միլիոն:
Միակ բանը, ինչպես հասկացվում է այս մոտեցումից, այն է, որ նույնությամբ ասվածը (գրառումը, ելույթը, հրապարակումը) պատճենվի և տարածվի: Սա, իհարկե, ոչ միայն գրաքննություն է, այլեւ Սահմանադրությամբ կարծիք եւ տեղեկատվության հայտնելու իրավունքի խախտում:
Նշենք, որ այս որոշման վերաբերյալ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ընդգծելով, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։
<<Կարծիքի արտահայտման ազատությունը ցանկացած ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, եւ անգամ ռազմական դրության պայմաններում այդ ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական:
Ամփոփելով՝ արձանագրում ենք, որ նշյալ փոփոխությունները ոչ միայն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքը, այլեւ անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ, հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ժողովրդավարական պետությունների մոտեցումներին»նշված է ՄԻՊ-ին ուղարկված գրության մեջ։

Իշխանությունը հիմնավորում է, որ նման քայլի գնում է ազգի միասնականությունը պահպանելու, խուճապ չառաջացնելու եւ նման այլ բաների համար: Սակայն Նիկոլ Փաշինյանի հոգեղեբայր պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցները շարունակում է այլանդակ հակաքարոզչություն անել նախկինների դեմ, հարցազրույցներ, կարծիքներ ներկայացնել, որոնք, պառակտիչ եւ քայքայիչ նշանակություն ունեն: Իհարկե, դրանք իշխանության գծի մեջ են, նախկինների դեմ, բայց արդյունքը դրանից չի փոխվում: Օրինակ, որ Փաշինյանի ՝ դավաճանների մասին հայտնի գրառման հերոսը՝ ձերբակալված անձը Արցախում հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Կամ հենց երեկ հարցազրույց են հրապարակել նախկին ՀՀԿ-ական աբիժիկներից մեկի Բուռնաշ մականունով Աշոտ Աղաբաբյանի հետ, ով հագուրդ է տվել կայքի մարմաջներին եւ մառազմատիկ բարբաջանքներ դուրս տվել, ասելով. «Դավաճանները սպասարկում են Ալիևի զավակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերը»: Եթե այսքանից հետո Փաշինյանը իր հոգեղբորը հրապարակավ չգամեց անարգանքի սյունին՝ ակնհայտ պառակտիչ գործողություններով զբաղվելու համար, ապա բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ սա ընդդիմադիր մամուլի բերանը փակելու նպատակով է արվում:

դիտվել է 30649 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am