Իսկ Աննա Հակոբյանը իր ասածի տակից դուրս գալու է՞

Ռազմական դրության իրավական ռեժիմի նախօրեի խստացումներից հետո էլ իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ազգի միասնականությունը խաթարող հայտարարություններ անե: Սա մեղմ է ասած, նրանք նույնիսկ սպառնում են քաղաքական այլախոհներին նախկին եւ մեր օրերի հայտարարությունների համար: Չնայած պատերազմի առաջին օրերից ընդդիմությունն աննախադեպ միասնականություն է դրսեւորում, լրատվամիջոցները չեն շեղվում իշխանության հաստատած կանոններից, բայց իրավապահները շարունակում են ընդդիմախոսներին եւ ոչ յուրային լրատվամիջոցներին իսպառ լռեցնելու փորձերը:

Մարդկանց կանչում, բացատրագիր են պահանջում, կամ էլ հորդորում հեռացնել գրառումը՝մոռանալով, թե ինչ էին անում այսօրվա իշխանավորները ապրիլյան պատերազմի օրերին եւ այսօր: Ինչպիսի դեզինֆորմացիա հրամցվեց, թե զինվորը զենք չի ունեցել կռվելու, սոված են եղել, վառելիքի փոխարեն ջուր է եղել զինտեխնիկայում, որ պատերազմը պայմանավորված է եղել եւ այսպես շարունակ: Այդ ամենը մոռացել են, եւ հիմա տեսնում ենք հավատաքնչությամբ են զբաղված, իսկ լիդերությանն էլ հավակնում է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով մեկ նախկին նախագահների մասին է ճամարտակում, մեկ ընդդիմադիրների՝ իբր ինքը մտահոգված է հայրենիք, պետություն պահպանելու վեհ գաղափարով, իսկ մյուսները դավաճաններ են: Այս մարդը մոռացել է, որ իր ղեկավարությամբ քաղաքական ղեկավարությունը մեկ տարի շարունակ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակում
զբաղված էին հերոսնեին վարկաբեկելու, ամեն բան ոտնատակ տալու, արժեզրկելու, ստեր տարածելու գործով:

Ցավալին այն է, որ հիմա էլ շարունակում է նույն առաքելությունը նախկինների դեմ, իհարկե, ձեռքի հետ էլ իրենց գրանտակերներից մեկին է կպնում անաչառության պատրանք ստեղծելու համար, բայց տողատակերն, անշուշտ, հասկանալի է: Այսպիսով՝ մի կողմից հայտարարում են, որ վերջին խստացումները հարկավոր են խուճապային տրամադրությունների իսպառ բացառման, անկումային տրամադրությունների կանխման, միասնականության եւ այլնի համար, մյուս կողմից չեն ասում, թե ով է այսքան ժամանակ նման հայտարարություններ արել, դավաճաններ որոնելու պառակտիչ հայտարարություն արել, զորքի թվաքանակի, շարժի մասին գաղտնիքներ հայտնել: Փոխարենը՝ Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախ է ընտրել՝ ի դեմս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, բայց մինչ նրան հասնելը, անդրադարձավ Դանիել Իոննիսյանին, ով զրահաբաճկոնների եւ սաղավարտների անհրաժեշտության մասին էր հայտնել:

«Դա խայտառակություն է, դա շատ նման էր Հրանտ Բագրատյանի և մյուսների այն տեսակետներին, որ Ալիևի տեղը լինեի հիմա կհարձակվեի Հայաստանի վրա։ Հիմա շատ արդարացի շատերն ասում են՝ Հրանտ Բագրատյան, դու դա որ ասեցիր, դրա պատասխանատվությունը, դրա տակից դուրս գալու ես թե չէ։ Վերջին հաշվով պատերազմի ժամանակ հակառակորդը օգտագործում է բոլոր հնարքները»։

Հետաքրքիր է՝ իսկ ինչու Անդրանիկ Քոչարյանը չի հիշում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչերը,պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ տիկինը «ռազմահայրենասիրական և գերմարտական» լուսանկարներ էր տարածում եւ զենք վերցնելու քարոզ անում, երբ ընդամենը մի քանի օր առաջ քարոզում էր խաղաղություն: Միթե մի բան գիտեր:

Անի Սահակյան 

դիտվել է 31701 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am