Ամենաշատ «դեմ» ստացողն ու ամենաշատ ձայներ ստացողը
Պատգամավորներն ընտրել են Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահներին: Խորհրդարանի նիստերի դահլիճում քվեարկության արդյունքները հրապարակեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ամենաշատ «դեմ» ստացել է Արմեն Աշոտյանը. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Աշոտյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 56, դեմ՝ 36 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ամենաշատ ձայները ստացել է Գագիկ Մինասյանը. ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1
