ԵԱՏՄ-ի քաղաքական ժեստը Հայաստանին․ ինչու նրանք չհրաժարվեցին ժամանել Երևան

Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը սովորական չէ, քանի որ անցկացվում էր պատերազմական իրադրության պայմաններում։
Չնայած ռազմական դրությանը բոլոր անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ժամանել էին Երևան․ նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։ Չի մասնակցել միայն Ղրղզստանի վարչապետը՝ երկրում սկսված ներքաղական գործընթացների պատճառով։ Ղրղզստանում կարծես թե գունավար հեղափոխություն է հասունանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսքի սկզբում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: <<Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ>>,- ասել է Փաշինյանը և ավելացրել, որ Թուրքիայի ակտիվ գործողությունները սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Փաշինյանը նաև վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության գործընթացի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին մի քանի օրվա հայտարարություններին համապատասխան:
ԵԱՏՄ նիստի օրակարագային հարցերի շրջանակում Փաշինյանը անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսկան մարտահրավերներին։ Նա որպես մեղմացնող քայլ առաջ է քաշել էլեկտրոնային առևտրի զարգացումը։ Որպես օրակարգի գլխավոր հարց ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող խնդիրներն ու այլ հարցեր։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին՝ Մոսկվայում։
Հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները որոշեցին չհետաձգել նիստը և ժամանեցին Երևան այն ժամանակ, երբ երկրում պատերազմ է, բավականին հատկանշական է, հատկապես որ այս օրերին թիրախավորված էր նաև ՀՀ տարածքը, Վարդենիսը հրետանակոծվել էր։

Իրականում սա ԵԱՏՄ-ի կողմից արված քաղաքական ժեստ էր, քանի որ նախկինում նիստի հետաձգման նախադեպեր եղել են; Օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ ադրբեջանական կողմը կրկին խախտելով հրադադարը հարձակվել էր Արցախի վրա, Երևանում նախատեսված ԵԱՏՄ խորհրդի նիստը նախ հետաձգվեց, ապա տեղափոխվեց Մոսկվա, չնայած որ պաշտոնական Երևանը տվել էր անվտանգության բոլոր երաշխիքները։ Այն ժամանակ Երևանում նախատեսված ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը չեղարկվել էր, քանի որ Ղազախստանը հրաժարվել էր մասնակցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանում կայանալիք հավաքին՝ ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ, որի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության սրման օրերին Հայաստանում միջոցառման անցկացումը Ադրբեջանի կողմից, որն, ի դեպ, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, կազմակերպության անդամ չէր, կարող էր գնահատվել որպես միակողմանի աջակցություն հայկական կողմին:
Հատկանշական է, որ նման պատճառաբանություններ այս անգամ չեն վկայակոչվել, չնայած որ ռազմական գործողություններն այժմ ավելի ծավալուն և ագրեսիվ բնույթ ունեն։

Սա թերևս նշնակում է, որ ԵԱՏՄ անդամներն այս անգամ առավել քան համոզված են, որ հայկական կողմն այս կոնֆլիկտում պատերազմական գործողությունների նախաձեռնողը չէ, ավելին, սա այն դեպքն է, երբ Ադրեբաջնաին հատուկ վերաբերմունք ցուցաբերելը հիմնավորված չէ։
Պատճառը թերևս կոնֆլիկտում Թուրքիայի բացարձակ ներգրավված լինելու իրողությունն է․ ԵԱՏՄ անդամները փաստացի ընդունում են, որ ներկա պայմաններում պատերազմը նախաձեռնել ու սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի թելադրանքով։ Հասկանում են նաև, որ սա այլևս հայ-
ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա տարածաշրջանային նոր հրաբուխ է, որից կարող են տուժել բոլորը, առաջին հերթին Ռուսաստանը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3435 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am