ԱՄՆ-ի կոշտ արձագանքը՝ «Էրդողանի ջարդարարներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բռնությունների առնչությամբ՝ Պետդետպարտամենտը հանդես է եկել խիստ հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել միջադեպի կապակցությամբ: Այդ միջադեպում մասնակցություն էին ունեցել նաև Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները: «Միացյալ Նահանգները հնարավոր ամենախիստ տոնով իր մտահոգությունն է փոխանցել Թուրքիայի կառավարությանը: Խոսքի ազատությանը բռնությամբ արձագանքելը երբեք հարիր չէ։ Մենք սատարում ենք մարդու ազատ ինքնաարտահայտման եւ խաղաղ ցույցի դուրս գալու իրավունքը», նշվեց Պետդեպարտամենտի հայտարարությունում, հայտնում է «Ազատությունը»: Միջադեպի շուրջ իրավիճակն ավելի թեժացավ: ԱՄՆ Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական ՄըքՔեյնն անգամ կոչ է արել՝ հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին: «Մենք պետք է ԱՄՆ-ից նրանց դեսպանին դժոխք շպրտենք, նման արարքները չեն կարող անպատասխան մնալ»,- այսօր MSNBC-ին տված հարցազրույցում ասել է հանրապետականների ազդեցիկ սենատորը: Ավելի վաղ՝ «Թվիթեր»-ում մեկնաբանելով բռնությունները ցուցադրող տեսանյութը, ՄըքՔեյնը գրել էր՝ «Սա ԱՄՆ-ն է, և նման բանդիտական վարքագիծը որևէ արդարացում չունի»: Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ է արել՝ քայլեր ձեռնարկել հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա գրել է՝ օտարերկրյա կառավարությունների աշխատակիցները հանցավոր վարքագծի դեպքում չպետք է անձեռնմխելիություն ունենան, և հորդորել է մինչ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների հեռանալը, արագորեն հետաքննություն սկսել ու համապատասխան քրեական մեղադրանքներ առաջադրել: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն էլ ասել է. «Այն, ինչ մենք տեսանք երեկ՝ բռնություններով հարձակում էր խաղաղ ցուցարարների վրա: Դա մեր արժեքներին ու իրավունքներին հասցված վիրավորանք էր»: Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթըր Նյուշեմն ասել է, թե իրավիճակը պոտենցիալ վտանգավոր էր, քանի որ թուրքական անվտանգության աշխատակիցներից ոմանք զինված էին: Հիշեցնենք, Էրդողանի ԱՄՆ այցելության ժամանակ ԱՄՆ-ի հայկական, քրդական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ, սակայն, Էրդողանի աջակիցները, այդ թվում՝ նրա թիկնազորի անդամները, հատելով փողոցը, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և ծեծի ենթարկել նրանց: Բռնությունների հետևանքով 11 մարդ է տուժել: Երկու մարդ ձերբակալվել է իրավախախտումներ թույլ տալու մեղադրանքով: Նրանցից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ քուրդ 42-ամյա Ջալալ Հեյրաբադին «Ռոյթերզ»-ին ասել է, որ իրեն ծեծեի են ենթարկել Էրդողանի անվտանգության ծառայության երեք կամ չորս աշխատակիցներ, ինքը փորձել է պաշտպանվել և չի հասկացել, թե ինչպես է դիպել ոստիկանին, ինչի համար այժմ մեղադրվում է: Մյուս ձերբակալվածը Էրդողանի աջակիցների խմբից 49-ամյա Այթին Նեջմին է, ով մեղադրվում է ագրեսիվ հարձակում գործելու մեջ: Տուժած կանանցից մեկը ճանաչել է նրան, ցուցմունք տալով, որ Նեջմին հարձակվել է իր վրա, հարվածել ու գետնին տապալել: Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննությունը շարունակվում է, և հնարավոր է՝ այլ մարդկանց ևս մեղադրանք առաջադրվի: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե խաղաղ ցուցարարները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ: Ըստ դեսպանատան հայտարարության, բռնություններն ու վնասվածքները չարտոնված ու սադրիչ ցույցի հետևանքն են: Նշվում է նաև, որ այդ պահին Էրդողանը գտնվում էր դեսպանատան շենքում: Ըստ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Էրդողանի կողմնակիցները նման քայլի են դիմել, քանի որ ոստիկանությունն անհրաժեշտ միջոցներ ձեռք չի առել ցուցարարներին հանդարտեցնելու համար: «Վաշինգտոն փոստ»-ը իր խմբագրականում նշում է՝ մասնավորապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Էրդողանի թիկնազորի գործողությունների վրա, որոնք, ինչպես հաստատում է թուրքական պետական լրատվական գործակալությունը, ներգրավված են եղել միջադեպում: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե նրանք կարծում էին, որ ոստիկանությունն անհրաժեշտ միջոցների չի դիմում ցուցարարներին հանդարտեցնելու համար»,- վրդովվում է ամերիկյան հեղինակավոր պարբերականը՝ իր խմբագրականում գրելով․ «ԱՄՆ-ի նախագահի ընդունելությունից Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանն այնքան լավ է զգացել, որ իրեն համարել է իր տանը, մտածելով թե իր ջարդարարները կարող են ծեծել խաղաղ ցուցարարներին»: Պարբերականը հիշեցնում է՝ սա առաջին անգամը չէ, երբ ԱՄՆ-ում Էրդողանը վախեցնում է իր խիստ ռեժիմի այլախոհներին: 2016 թվականին Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ նույնպես նրա անվտանգության աշխատակիցները փորձել էին հեռու վանել անցանկալի լրագրողներին ու ցուցարարներին: «Այն, որ Էրդողանը Թուրքիայում, ցավոք, հաջողություն ունի այլախոհներին ճնշելու գործում, նրան բնավ իրավունք չի տալիս ժամանել այս երկիր և հարձակվել ամենահիմնարար ու նվիրական ազատությունների վրա: Անհրաժեշտ է հստակորեն հայտարարել, որ նման վարքագիծն անթույլատրելի է և հանդուրժողականություն չի լինի»,- ընդգծում է «Վաշինգտոն փոստ»-ի խմբագրականը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am