Ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմը կարևոր պատուհան բացեց

Երեկվանից Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ուշագրավ հայտարարություններ ու որոշումներ են կայացվել: Լայնածավալ պատերազմը, կարծես, ավելի է արագացնում մի պրոցես, որը թվում էր անհասանելի ու անիրագործելի վերջին երկու տասնամյակներում:

Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երեկ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական “TV5 Monde” հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում, հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»:

Լրագրողի դիտարկմանը՝ «տարածաշրջանում մեկ այլ մեծ դերակատար էլ կա, խոսքը Ռուսաստանի մասին է», և հարցին՝ «ի՞նչ եք Դուք խնդրել ՌԴ-ի նախագահից», Հայաստանի վարչապետն արձագանքել է. - «Նախ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ ՌԴ նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները ՀՀ նկատմամբ կկատարի»:

Հացին էլ՝ ի՞նչ սպասելիքներ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. - «Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանյուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները փորձում են բանակցություններ կազմակերպել՝ Փաշինյանն, ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունից պահանջեց ճանաչել Արցախը: Սա լիովին իրավիճակ է փոխում՝ բանակցային գործընթացի շարունակման առումով:

Ի դեպ, երեկ մի հետաքրքիր որոշում էլ Ժնևի քաղաքային խորհուրդը կայացրեց ընդունելով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը, որով դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ:

Դրանում նշվում է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, որ 1923թ. Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի սոցալիստական խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ հակառակը՝ 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումը այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն:

Այնուհետև նշվում է. «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետևեց խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և իր անկախությունը հայտարարեց 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով»: Ապա հավելում են. «Հայերի ոչնչացումը քարոզող ադրբեջանական հռետորաբանությունը շարունակական բնույթ է կրում հայերի դեմ պատերազմ սկսելուց ի վեր, կիրակի՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին, ադրբեջանցիների կողմից մեկնարկված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները: Վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն»։

Այնուհետև քաղաքային խորհուրդը որոշում է. «Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք, դատապարտում է 202թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը ՀՀ վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը:

Ի դեպ, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Բասկերի երկրի խորհրդարանն է հայտարարություն ընդունել Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»:

Արցախի միջազգային ճանաչումն, իսկապես, մի միջոց է, որով հայկական կողմը կարող է շարունակել նաև բանակցությունները: Փորձը ցույց է տալիս, որ բանակցող կողմը ձեռնտու վիճակում է հայտնվում, երբ ուժեղ է թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական ճակատում: Հիմա հայկական կողմի համար այդ հնարավորություն պատուհանը բացված է, պետք է լիովին օգտվել դրանից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2887 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am