Ինչու Պուտինի կոչի տոնայնությունը կոշտացավ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կեսգիշերին կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը: Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:

Նշենք, որ երեկ ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Ժնևում: Դրանք ընթացան գրեթե կատարյալ գաղտնիության պայմաններում։

Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Ժնևյան կառույցներում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության աշխատակիցներին, պնդում է, որ չի հրապարակվում անգամ բանակցությունների անցկացման վայրը։ Գործակալությանը միայն հաջողվել է պարզել, որ բանակցությունները ընթանում են ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանից դուրս՝ այստեղ հավատարմագրված դիվանագետների և լրագրողների աչքից հեռու։

Հիշեցնենք, որ առաջինը բանակցությունների ծրագրման մասին լուրը հաստատեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը՝ գրեթե որևէ մանրամասն չհաղորդելով։ «Ժնևում բանակցություններ կկայանան, մեկ այլ հանդիպում էլ նախատեսված է կազմակերպել երկուշաբթի օրը Մոսկվայում։ Մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի կողմերի միջև բանակցություններ նախաձեռնել։ Պետք է հասկանալ, որ այդ գործընթացը հնարավոր չէ սկսել հրադադարը մերժելով և նախապայմաններ առաջ քաշելով։ Նման պարագայում մենք ոչնչի չենք հասնի», ասել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։

Reuters գործակալությունը մեջբերում է Ժնևում աշխատող ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքերը, որն անդրադառնալով պաշտոնական Վաշինգտոնի տեսակետին՝ նշում է․ - «Միացյալ Նահանգների մոտեցումը հստակ է և անփոփոխ․ երկու կողմերն էլ անհապաղ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ շուտափույթ կերպով առարկայական բանակցություններին վերադառնալու նպատակով»։

Ժնևյան հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսային բանակցություններ անցկացրեց Եվրամիության մեկ այլ առաջատար պետության՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ։ Նշեմ, որ, ըստ ադրբեջանական աղբյուրների, հեռախոսազրույցի նախաձեռնողը գերմանական կողմն էր։ Հեյկո Մաասը իր ադրբեջանցի պաշտոնակցին զանգահարել էր երեկ Բունդեսթագում ունեցած ելույթից ժամեր անց։

Գերմանացի պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր․ - «Այս պահին մենք ադրբեջանական կողմից ենք սպասում, որ այն, ինչպես և Հայաստանը, կրակի դադարեցման սկզբունքային համաձայնությամբ հանդես կգա։ Եթե այդ կողմը դրան պատրաստ չէ, ես կարծում եմ, որ Եվրամիության կողմից ճնշումը պետք է ուժեղացվի»։

Վստահաբար նույն ուղերձը Մաասի կողմից հնչեցվել էր նաև Ջեյհուն Բայրամովի հետ կայացած զրույցի ընթացքում։ Բանն այն է, որ հեռախոսային բանակցությունների ավարտից քիչ անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով պաշտոնական Բեռլինի նման դիրքորոշումը։ «Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի՝ կրակի միակողմանի դադարեցման և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությունները լուրջ ափսոսանքի տեղիք են տալիս», - նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով. «Միակողմանի հրադադարը նպաստում է ոչ թե հակամարտության վերջնական լուծմանը, այլ ստատուս քվոյի պահպանմանը»։

Բաքուն, այսպիսով, իր հայտարարությամբ արձանագրել է, որ գտնվում է միջազգային հանրության լուրջ ճնշումների ներքո: Եթե Գերմանիայի ԱԳՆ-ի մակարդակով բաց տեքստով ասվում է այսքանը, կարելի է պատկերացնել, թե ինչպես է Գերմանիան խոսել կուլիսներում:

ԵՄ մեկ այլ պետություն՝ Ավստրիան ևս ակտիվորեն շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձություններին՝ իր տարածքն առաջարկելով հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացման նպատակով։ Այդ մասին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտնել է իր հայաստանցի պաշտոնակից Նիկոլ Փաշինյանին՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։«Զրույցի ընթացքում հույս հայտնեցի, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի, և վերահաստատեցի հակամարտող կողմերի միջև բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելու մեր առաջարկը», -գրել է Կուրցը Twitter-ում՝ նաև ընդգծելով․ - «Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում լարվածության շարունակվող աճով։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ավստրիան կոչ է անում վերջ տալ ռազմական գործողություններին և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անցկացմանը»։

Բաքուն, իսկապես հայտնվել է արևմուտքի բավական կոշտ հայտարարությունների ու կոչերի տարափի տակ: Դա դեռ նկատվեց 2 օր առաջ, երբ Ալիևը ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում իր ջղաձիգ պահվածքով դժգոհեց, թե՝ «Հայաստանի իշխանությունը խնդիրը միջազգայնացրել են, իսկ Փաշինյանը զանգահարում է բոլորին»: Դրա արդյունքում, Ալիևն, ինչպես երևում է, հայտնվել է ծուղակում՝ հիմա բոլոր երկրները նրա հետ հարաբերվելիս հիշեցնելու են Ադրբեջանի նախագահի հանցավոր քայլը՝ հարավկովկասյան տարածաշրջանը ջիհադիստների համար «թատերաբեմ» դարձնելու փաստը:

Ինչևէ, միակ պետությունը, որը կարող է կողմերին այս պահին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանն է: Պուտինի գիշերվա կոչի «նոտաները» արդեն խիստ էին: Ադրբեջանը հետքայլ պետք է անի, հակառակ դեպքում Ալիևի հետ կսկսեն ավելի կոպիտ խոսել ռուսները, իսկ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13999 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am