Խելք ունեցեք ու լռեք

Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց իշխանությունները քաղաքական հաշիվները մաքելով ու մեղավորների փնտրտուքով են զբաղված: Պատերազմն, անշուշտ, կավարտվի ու կխոսենք, թե ինչպես այն սկսվեց, ով , ինչպես ու ինչու հասցրեց այս վիճակին, դիվանագիտական ֆրոնտում ինչպես մենք պարտվեցինք, որ գործի անցան թնդանոթները: Սակայն իշխանականները ըստ էության այս հարցադրումներին պատասխան տալու սարսափից, պատերազմը դեռ չավարտված, անցել են հակահարձակման, դավաճաններ ու մեղավորներ են փնտրում, փորձում նսեմացնել իրական հերոսներին, զբաղվում նույն խառնակչությամբ, ինչ ապրիլյան պատերազմի դեպքում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը դրանցից մեկն է, ով այս օրերին պղտոր ջրում ձուկ որսալով է զբաղված: Նա հավանաբար հասկացել է, որ պատասխան տվողներից մեկն էլ ինքն է լինելու, քանզի այս օրերին մեծ-մեծ փռթողների շարքում ինքն առաջատար դիրքեր է զբաղեցնում, եւ կրկին ասպարեզ է նետվել: Իհարկե խելք ունենար, գոնե այս օրերի կլռեր, բայց ընտրությունն իրենն է: Ուրեմն, սույն պարոնին հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի հայրենասիրությունը, այն, որ ի հեճուկս իր հանդեպ իշխանությունն երի հակամարդկային վերաբերմունքի, պատերազմի առաջին իսկ օրվանց թե նյութապես, թե բարոյապես կանգնած են ժողովրդի, արցախցու կողքին: Էլ չհիշեցնենք, որ Արցախի պետության ու խաղաղության կերտողը հենց Ռոբերտ Քոչարյանն էր, ում հայաստանյան նախագահության ժամանակ էլ գրեթե անսասան մնաց մեր խաղաղությունը:
Բայց իշխանական պատգամավորը նորից ճամարտակել է, թե Ռոբերտ Քոչարյանը ճիշտ կաներ փիառ նպատակով Արցախ մեկնելու փոխարեն իր միլիոնները փոխանցեր հանգանակման ֆոնդին .«Քոչարյանը եթե մի կոպեկ տված լիներ՝ հիմա քթներիցս բերել էր» մարտնչող ինքնավստահությունն այս հարցում էլ է ցուցադրել նա ու հիշեցրել, որ երկրորդ նախագահի ազատության համար 4 միլիարդ գրավի մասին . «Եթե այդպիսի ռեսուրսի տիրապետող մարդիկ կան, նրանք ամեն ինչ պետք է դնեն մեր երկրի հաղթանակի կերտման գործին: Սկսած իրենց դղյակներից՝ մեր ամբողջ ռեսուրսը պետք է լիներ մեր պետության անվտանգության հիմքերի ամրապնդման ուղղությամբ ծախսված»: Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը դժվար կարողանա ընկալել, նրա համար, անշուշտ, բարդ է ընդունել, թե ինչ է տվել Ռոբերտ Քոչարյանը հանուն Արցախի եւ Հայաստանի անկախության եւ անվտանգության ամրապնդման համար, ու շարունակում է նույնը անել հիմա, եւ Անդրանիկ Քոչարյանը չէ այն մարդը, ով պետք է իրավունք վերապահի իրեն նման հարցապահանջ ներկայացնելու: Լավ կլինի ձեր ու ձեր իշխանության մասին մտածեք, թե ինչպես, ինչ արեցիք, որ Արցախը հայտնվեց այս վիճակում:

Անի Սահակյան

դիտվել է 12937 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am