Փաշինյանի անմիտ քայլը՝ օգուտ ստանալու փոխարեն

 

Այս օրերին, երբ երկիրը գտնվում է պատերազմական ծանր վիճակում, երբ թշնամին ամեն օր գնդակոծում և ավերում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հոգևոր կենտրոն Շուշին, մնացած բնակավայրերը, թվում է, թե համազգային ներուժի համախմբոումն ու բոլոր ռեսուրսների մեկտեղումը պետության և հասարակության թիվ մեկ խնդիրն է։ Սա այն պահն է, երբ ամեն մեկին իր տեղում պետք է ճիշտ օգտագործել՝ ի շահ պետության։Նման պայմաններում Հայասատանի ամենահարուստ մարդուն,  ամենախոշոր գործատուին և պառլամենտական երկրորդ ուժի ղեկավարին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույանին կալանքի տակ պահելը մեծագույն տխմարություն է ։ Ի վերջո՝ Գագիկ Ծառուկյան ասելով պետք է հասկանալ հարյուրավոր աշխատատեղեր, որոնք այսօր օդ ու ջրի պես կարևոր են՝ պատերազմի ժամանակ  թիկունքն ամուր պահելու համար։ Գագիկ Ծառուկյան ասելով պետք է հասկանալ ֆինանսական կոնկրետ ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվալ պատերազմական գործողությունների աջակցությանը։ Մենք զօր ու գիշեր դիմում ենք ամբողջ աշխարհի հայությանը, նրանցից փող ենք խնդրում, հորդորում ենք ամեն օր փոխանցումներ կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ Ծառուկյանին, որը ասոցացվում է փողի և ֆինանսական ռեսուրսների հետ, պահում ենք բանտում։ Ի՞նչ օգուտ է տալիս կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանը Արցախում կյանքի ու մահվան կռիվ տվող մեր զինվորին, թիկունքում գտնվող տեղահանված ընտանիքներին և ընդհանրապես պետությանը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ մի։ Մինչդեռ այս պահին մեր երկրի համար ամենաչնչին նվիրատվությունն իսկ կարևոր է, յուրաքանրյուր 1000 դրամը, յուրաքանչյուր 10 դոլարը կարող է հայրենիք փրկել։
Ծառուկյանն ապացուցել է, որ կարող է իրագործել բարեգործական ծրագրեր։ Իհարկե, Ծառուկյանի միջոցներով բարեգործություններ և նվիրատվություններ կարող են արվել՝ անկախ նրա կալանքի գտակ գտնվելու իրողությունից, թերևս նաև արվում է։ Բայց պետք է հասկանալ, որ երբ մարդուն զրկում ես ազատությունից՝ քաղաքական նպատակներից և անձնական վրեժխնդրությունից ելնելով, նրանից առավելագույնը պահանջելու իրավունք չունես։Եվ թող որևէ մեկը չասի, թե ինքն ավելին կաներ, ավելի շատ է սիրում հայրենիքը, պատրաստ է բանտ նստել՝ իր ողջ կարողությունը տալով հայրենիքին։ Ասելը քիչ է՝ փաստ է պետք։
Երեկ վերաքննիչ դատարանը մերժել է Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և որոշվել է նրան թողնել կալանքի տակ։ Նախ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը՝ ընտկաշառքի հայտնի գործով, իննքնին զավեշտալի է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ վաղուց գիտեին ընտակաշառքի մասին։ Բայց դա չխանգարեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը համագործակցության հուշագիր կնքի այդ նույն Ծառուկյանի հետ և նրա օգնությամբ դառնա վարչապետ՝ ԱԺ-ում ստանալով բավարար ձայներ։ Անգամ վերջին միամիտին էլ պարզ է, որ ընտակաշառքի գործը հարուցվել է, որպեսզի Ծառուկյանը հանկարծ չսկսի փողոցային հանրահավաքներ սկսել իշխանության դեմ։ Բայց հիմա պատերազմ է և ներքաղական բոլոր խնդիրները պետք է անհապաղ մոռանալ։ Գոնե այսքանը պարտադիր պետք է հասկանալ, որովհետև ներքաղաքկան գզվռտոցին տուրք տալն այս պահին մեզ համար անթույլատրելի շռայլություն է․ դրա դիմաց մեր կռվող երիտասարդները կյանքով են հատուցում, դրա դիմաց մենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ կարող ենք կանգնել։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4034 անգամ
Լրահոս
Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am