Ովքեր են իրական պառակտիչները

Վերաքննիչ դատարանը մի քանի օրյա դրամատիկ քննությունից հետո մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք մեղադրվում է ընտրակաշառքի հայտնի գործով, սակայն չի ընդունում մեղքը՝ ավելի հայտարարելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ գործը հարուցվեց այն բանից հետո, երբ ինքը հրապարակային քննադատեց իշխանություննեին՝ պահանջելով կառավարության 100 տոկոսով հրաժարական: Ինչ խոսք՝ Ծառուկյանը սերիական մարդասպան չէ եւ գործի քաղաքական աստառները ակնհայտ են շատ շատերին: Բայց հիմա անգամ գործի հիմքերը քննարկելու ժամանակը չէ: Պատերազմական մեր օրերում, երբ իշխանությունն ամպագոռգոռ հայտարարություններ է անում միասնական լինելու, մեկ բռունց դառնալու, ազգը չպառակտելու եւ թիկունքից չհարվածելու մասին, ինքն է անում այդ ամենը: Երեկ, ԱԺ նիստում իմքայլական «գերազանցիկները» ճամարտակում էին չարենցյան մեջբերումներով, միասնականության մասին լոլոներ կարդում,տողատակերում եւ նույնիսկ բացահայտ սպառնում ազգի պառակտիչներին, այսօր այդ նույն իշխանությունը հրաժարվում է ներսի խրամատները քանդել, պառակտում մտցնել հանրության մեջ: Մենակ թե չասեք, թե Հայաստանում դատարաններն անկախ եւ իշխանություններն այստեղ ոչ մի կապ չունեն…Հիմա ոչ ժամանակն է , ոչ էլ պատեհ պահը դատարաններին ու նրանց չեղած անկախությունը հիշելու: Հիմա միասնության, համազգային համախմբման խիստ անհրաժեշտություն կա, ինչը ցավալիորեն գիտակցում են միայն ընդդիմադիրները եւ այսպես կոչված՝ նախկինները: Պատերազմի առաջին օրվանից ընդդիմադիրները վայր են դրել բոլոր զենքերը, ապացույցը 13 կուսակցությունների՝ հայտնի հայտարարությունը, իշխանությանը չքննադատելու ակնառու դիրքորոշումը:

Բայց արիուտես իշխանությունը ոչ այդքան պետականամետ մտածողություն ունի, ոչ այդքան լայնախոհ է, ոչ էլ մեծահոգի: Այս օրերին էլ ավելի պարզ երեւաց այս մարդկանց քինախնդրությունը, որ կարելի է օրինակ թույլ չտալ, որ ռազմի ասպետները, մեր գեներալները ներգրավվեն ռազմի կազմակերպմանը, խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ մյուսների մասին է, թույլ չտալ, որ Արցախի նախագահը հանդիպ եւ զրուցի Արցախում գտնվող նախկին երկու նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, փակել լրատվամիջոցների բերանները, իշխանություններին քննադատող ցանկացած գրառմա հեղինակի կանչել ԱԱԾ ու այսպես շարունակ:

Վերադառնալով Գագիկ Ծառուկյանին, ապա նրան ազատելով իշխանությունը եթե ոչ ի ցույց կդներ իր հումանիզմը եւ ազգը միավորելու իրական կամքը, այլեւ իրապես եւ ռեալ օգնություն կցուցաբերեր Արցախին՝ Ծառուկյանի միջոցներով:

                                                                                              Անի Սահակյան

դիտվել է 4757 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am