Ինչպես վարվել ահաբեկված ահաբեկչի հետ. Ինչ ունեն բանակցելու Հայաստանն ու Ադրբեջանը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: «Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Երեկ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ողբերգություն է. «Մենք հուսով ենք, որ ամենամոտ ապագայում կոնֆլիկտը կդադարեցվի»:

Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությանը Ժնևում կայանալիք բանակցությունների մասին էր խոսել:

Հոկտեմբերի 8-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ, հայտարարեց ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինեն այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը», - նշել է Նաղդալյանը:

Հարցին՝ քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարեցվել, երկկողմանի բանակցություններ տեղի ունենալ չե՞ն կարող, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Մեր մոտ առաջնային խնդիրը, հրամայականը այս պահի՝ ռազմական գործողությունների դադարեցումն է, իսկ հետագայի մասին ես այս պահին չեմ կարող ասել»: «Ես չեմ կարող ասել, թե ինչ բանակցություններ են լինելու Ժնևում, բայց արդեն տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրենց արտգործնախարարը Ժնևում հանդիպելու է համանախագահների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը:

Այսպես, երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Ժնև։ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ժնև մեկնող Ջեյհուն Բայրամովի այցի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը և հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման ներկայացումն է:

«Ազատության» հարցին էլ՝ այսինքն առանձին հանդիպումներ հնարավո՞ր է տեղի ունենան, Նաղդալյանը պատասխանեց. «Նախարարի օրակարգի ցանկացած հանդիպում, հատկապես՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, մենք ըստ ընդունված կարգի հանրությանը կիրազեկենք»: Ավելի ուշ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12 -ին Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա. «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»:

Reuters լրատվական գործակալությունը մինչդեռ երեկ հաղորդեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, թե հինգշաբթի օրը Ժնևում և երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին համոզել՝ բանակցություններ սկսել հրադադարի շուրջ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Reuters-ի փոխանցմամբ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ասել է, որ այդ բանակցությունները կազմակերպելու են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, որպեսզի կողմերի միջև առանց նախապայմանների երկխոսություն սկսվի։
Նախ, այս իրավիճակում, պետք է արձանագրել, որ հայկական կողմը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանը կրակը դադարեցնի, հրաժարվի մաքսիմալիստական պահանջներից ու բանակցի Արցախի հետ:

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, երեկ Euronews-ի եթերում հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. «Այս իրավիճակում միջազգային հանրությունը պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - քիչ առաջ Հայաստանի վարչապետը պարզաբանեց. - «Երբ հակամարտության գոտում ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել ու մարտական գործողությունների գոտի են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Արցախի բոլոր բնակավայրերը` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, անընդհատ ենթարկվում են հրթիռային հարվածների»:

Հիմա պաշտոնական Երևանը պետք է ճշգրիտ որոշումներ ընդունի: Արցախը ենթարկվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ագրեսիայի: Նախ՝ եթե հայկական կողմը գնալու է բանակցությունների՝ պետք է հստակ լինեն սկզբունքները: Բանակցություններ չեն կարող ընթանալ, եթե շարունակվում է պատերազմը: Բանակցություններ չեն կարող ընթանալ, եթե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ սադրանքների է գնալու, դիվերսիաներ կազմակերպելու, այսինքն՝ մշտադիտարկման պահանջը պետք է դրվի Բաքվի առջև և իրականացվի:

Այս ամենը չի խանգարի, որպեսզի պաշտոնական Երևանը Արցախի միջազգային ճանաչման հարցը դարձնի արտաքին քաղաքականության նպատակ՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանն էլ ճանաչի Արցախը: Իհարկե, Բաքուն կտրականապես դեմ է լինելու դրան, սակայն Բաքվին պետք է պարտադրել հաշտվել հայկական քաղաքական գծի հետ:
Ալիևը ահաբեկված է՝ դատելով նրա հարցազրույցներում նրա հոգեվիճակից, թերևս նա միջազգային հանրության կողմից ուժեղ ճնշման տակ է գտնվում: Պահը պետք է օգտագործել՝ թույլ չտալով, որ նա շարունակի հանդես գալ պահանջողի դիրքերից: Ալիևը պետք է մնա բացառապես արդարացողի դիրքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4928 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am