Վերադարձ ստատուս քվոյին․բանակցելու են Ժնևում և Մոսկվայում

 

Եվրոպական խորհրդարանի հերթական նիստը, որտեղ քննարկվում էին Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները, ցույց տվեց, որ Բրյուսելը գորշուն միջամտություն ցուցաբերել չի պատրաստվում․ «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք գործողություններ իրականացնել ասելով նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ կողմից, ապա այս տարբերակը չի քննարկվում»,- պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է ԵԽ փոխնախագահ Բոռելը։
Նա նաև ասել է, թե երկար քննարկումներից հետո ԵՄ-ն որոշել է վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դեկտեմբերին նախատեսվում է ԵԽ-ում քննարկել Թուրքիայի հարցը։
Բայց մինչև դեկտեմբեր մեզ համար առաջնային է հրադադարի հարցը, և այստեղ առաջնային դերակատարումը ԵԽ Մինսկի խմբին է վերապահված, հատկապես Ռուսաստանին, որի հետ աշխատանքները պետք է ակտիվացնել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը կատարել և կատարելու է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, որը ՀԱՊԿ անդամ է։ Նա նաև ասել է, թե մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի հետ։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի՝ որպես դաշնակցի, պարտավորությունները կատարելու հետ կապված որևէ հարց չի առաջացել։ Սա թերևս նշանակում է, որ Հայաստանն առայժմ չի դիմել Ռուսաստանին միջամտելու հարցով, չնայած որ Ադրբեջանը հարձակվել էր նաև ՀՀ տարածքի վրա՝ հրթիռակոծելով Վարդենիսը, որը Հայաստանի տարածք է։ Պուտինը նաև ասել է, որ թեպետ Արցախյան կոնֆլիկտի լուծումը դեռևս շատ հեռու է, սակայն անհրաժեշտ է կրակն օր առաջ դադարեցնել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի ԱԳ նախարարն հայտարարել է, թե հոկտեմբերի 8-ին Արցախի հարցով բանակցություններ են ընթանալու Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբաջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հարց օրակարգում դեռևս չկա։ Ըստ ամենայնի միջնորդներն առայժմ բանակցելու են կողմերի հետ առանձին-առանձին, և քննարկվող հիմնական հարցը լինելու է առանց նախապայմանի կրակի դադարեցումը։ Շուտափույթ կրակի դադարեցումը կարևոր է նոր զոհեր և տարածքների ավերածություններ չունենալու համար։ Ընդ որում ադրբեջանական կողմի համար այս հարցը կարևոր է նաև տարածքային կորուստներ չունենալու առումով։
Հրադադարից հետո մենք որպես լուծում կրկին վերադառնալու ենք ստատուս քվոյի պահպանմանը, որն այս պահին կարծես թե այլընտրանք չունի։ Հայկական կողմի համար միակ խնդիրն այն է, որ Թուրքիան նպատակ ունի Արցախի հարցի ստատուս քվոյում փոփոխություն մտցնել և դառնալ բանակցային գործընթացի մասնակից, որը Ադրբեջանի մեծագույն ցանկությունն է։ Հայկական զինված ուժերին և դիվանագիտական կորպուսին թերևս հաջողվել է ձախողել թուրք-ադրբեջանական տանդեմի այդ պլանը։ Հարավային Կովկաս ահաբեկիչներ ներմուծելու համար Էրդողանը Ալիևի հետ միասին դեռ պետք է պատասխան տա։ Թուրքիան որևէ շանս չունի ընդգրկվելու միջնորդական առաքելությունում։
Ինչ վերաբերում է ստատուս քվոյի վերականգնմանը, ապա այս փուլում դա խնդրի կարգավորման արդյունավետ տարբերակ է։ Եթե մենք շարունակենք Արցախի ազատագրված տարածքները պահել մեր վերահսկողության տակ, կնշանակի Ադրբեջանի օպերացիան հերթական անգամ ձախողվել է, մենք փաստացի ազատագրված տարածքների տերն ենք։ Կանցնի ևս մեկ-երկու տասնամյակ և դե ֆակտո մեր ենթակայությամբ գտնվող հայրենիքը ի վերջո միջազգային հանրության կողմից կդառնա դե յուրե ճանաչելի։ Ի վերջո կփոխվի սերունդ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Ադրբեջանում, մարդիկ կշարունակեն ապրել՝ ելնելով փաստացի իրողությունից, և ոչ թե միջազգային այս կամ այն հայտարարության տեքստից։ Հողը նրանն է, ով վրան ապրում է․ սա արդեն իսկ լուծում է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4968 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am