«Վարչապետը հասկացավ, որ ես կապ չունեմ». Հակոբ Բեգլարյան

«Յուրաքանչյուր պետական հիմնարկի, յուրաքանչյուր նախարարության հիմնական գործառույթների 50%-ից ավելին գնումներն են: Իսկ ես աշխատել եմ Գնումների գործակալությունում և յուրաքանչյուր ոլորտի հետ ես կարող եմ զրուցել, խոսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Բեգլարյանը: Դիտարկմանը, որ նրան պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով են ազատել գործից, Բեգլարյանը պատասխանեց, թե ինքն է հրաժարական տվել. «Ազատվել եմ իմ դիմումի համաձայն, ես այդ ժամանակ ուղղակի աջակցման կենտրոնի տնօրեն եմ եղել: Ես կապ չեմ ունեցել»: «Վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ և մեկ ամիս հետո ինձ ավելի բարձր պաշտոն առաջարկեց, որի համար ես իրենից շատ շնորհակալ եմ», - ասաց պատգամավորը: Հարցին` բարձրացնելո՞ւ է ԱԺ-ում գնումների հետ կապված խնդիրները, Բեգլարյանը պատասխանեց. «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը կքննարկենք, անպայման առաջ եմ քաշելու ամեն հարց, որը անհանգստացնում է մեր երկրի բնակիչներին»: Դիտարկմանը, որ եթե թույլտվություն լինի՝ կոռուպցիայի մասին կխոսեք, եթե չլինի՝ չեք խոսի, Բեգլարյանը հակադարձեց, թե՝ ոչ, նեգատիվ երևույթների մասին բոլորը միասին իրար հետ պետք է խոսեն: Կոնդում իր կողմից ընտրակաշառք բաժանելու փաստը Բեգլարյանը հերքեց. «Տենց բան չի եղել և չի կարող լինել»:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am