Պուտինն իր ծննդյան օրն անդրադարձավ Արցախի շուրջ ողբերգությանը՝ պատերազմի 10-րդ օրը

Վերջապես, Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի 10-րդ օրը ուղիղ խոսեց լայնածավալ պատերազմի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է որակել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները: «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները ողբերգություն են», - ասել է նա: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մտահոգված է և կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում: Նրա խոսքով՝ մարդիկ մահանում են, Մոսկվան հույս ունի, որ հակամարտությունը կավարտվի մոտ ժամանակներս: «Մենք հորդորում ենք, և ես ցանկանում եմ դա նորից ասել, մենք կոչ ենք անում կրակը դադարեցնել, և դա պետք է արվի հնարավորինս շուտ», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա մեկ-երկու ուշագրավ ակնարկներ էլ արեց՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների հարց չի բարձրացնում, իսկ Ռուսաստանը պատրաս է կատարել իր պարտավորությունները, եթե ընդդեմ Հայաստանի խնդիրներ ծագեն: Նա նաև փաստեց, որ Փաշինյանի հետ մշտական կապի մեջ է:

Այսպես, Ռուսաստանի նախագահն, առաջին անգամ, ի դեպ՝ իր ծննդյան օրը, անդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Սա փոխում է դասավորությունը հակամարտության շուրջ: Հստակ արձանագրվեց, որ
Ռուսաստանի հարևաններից շատերի մոտ իրավիճակը սրվում է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի շուրջ «օղակը սեղմվում է»: Այդ կարծիքը նախօրեին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, կա կոնֆլիկտային որոշակի ներուժ: Դա իսկապես այդպես է, բայց ոչ մի «օղակ» չի սեղմվում», - ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովի փոխանցմամբ, հակամարտությունների սրացման միտումը, դժբախտաբար, նկատելի է ամբողջ աշխարհում: «Ցավալի է, որ կոնֆլիկտային ներուժի մի մասը կուտակվում է մեր սահմանների շուրջ, խոսքը մեզ համար մոտիկ երկրների մասին է, ես նախևառաջ նկատի ունեմ Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը և Ղրղըզստանը», - նշել է Պեսկովը: Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ հարևան երկրներում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատվի:

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը երեկ ավելի հստակ է եղել իր գնահատականներում:

Մոսկվան մտահոգված է լարվածության աճով Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ռուսաստանի համար` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նոր պատերազմը տարածաշրջանում անընդունելի է: Մենք ոչ պակաս մտահոգված ենք նաև առ այն, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են հայ և ադրբեջանցի բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչները:

Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում ևս եղել են: «Իրավիճակի ներկայիս սրումն անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբով, այլև արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Ադրբեջանի կողմում այդքան բացահայտ և միանշանակ կերպով հանդես է եկել Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում սրվող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է զինյալներին տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից»:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տվյալներով` հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին:

Կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերը, ի վերջո, կդադարեն ուժի գործադրել և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չմտահոգվել, որ Անդրկովկասն կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից զինյալները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, այդ թվում`Ռուսաստան:

Այսպես, Սերգեյ Նարիշկինի գնահատականները ենթադրում է, որ Ռուսաստանի կողմից քայլեր լինեն: Հարցը բաց է մնում, թե՝ երբ: Ամեն դեպքում Սերգեյ Նարիշկինը, կարծես հող է նախապատրաստում Ռուսաստանի ավելի ակտիվ ներգրավման հնարավորության համար:

Բոլոր հիմքերը կան, բոլոր մեկնաբանություններն արված են Մոսկվայից: Պուտինը կարծես վերջին նախազգուշացրումն արեց: Գնդակը, ինչպես ասում են՝ Էրդողանի դաշտում է:

Հիմա Էրդողանը պետք է որոշում կայացնի՝ շարունակո՞ւմ է պատերազմել Արցախի համար՝ վերջնականապես հատելով Պուտինի համբերության սահմանները, թե՞ դադարացնելու է իր սանձազերծած պատերազմը չշահելով ոչ մի օգուտ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5702 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am