Ադրբեջանի բանակում հոգեբանական ծանր վիճակ է, 50 սիրիացի վարձկանների մարմինները վերադարձրեցին Սիրիա. Միջազգային մամուլի անդրադարձը

Հեղինակավոր Amnesty International-ը հայտարարում է՝ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։ Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։

Հայկական կողմը արդեն մի քանի օր շարունակ պնդում է, որ Ադրբեջանը ավելի քան 100 երկրի կողմից արգելված զինատեսակ է օգտագործում։ Ավելին, դա կիրառում է խաղաղ բնակչության նկատմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկ երեկոյան հայտարարեց՝ զոհերի ճնշող մասը սպանվել է դիտավորյալ թիրախավորման հետևանքով։ «Անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել, և օրինակ՝ Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել անօդաչու թռչող սարքը», - նշեց Բեգլարյանը:

Արգելված կասետային զինամթերքը լայն տարածքի վրա արձակում է հարյուրավոր ռումբեր։ Այն բարակ պատեր ունեցող ավիառումբի տեսքով, տարբեր նշանակության կասետային մարտական տարրերով մինչև 10 կգ զանգվածով լիցքավորված զենք է։ Ռումբերի 5-20 տոկոսը չի պայթում և հետագայում կարող է սպառնալիք դառնալ խաղաղ բնակչության համար։ Մեկ կասետի մեջ կարող է տեղակայվել 100 ռումբ։

Ըստ «Ազատության»՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նաև շեշտում է՝ թեև Ադրբեջանը հաղորդել է իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին, և չնայած իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատել են, որ 300 միլիմետր տրամաչափի «Սմերչ» հրթիռային համակարգերը իսկապես օգտագործվել են հայկական ուժերի կողմից, Ադրբեջանի ներկայացրած ֆոտո և վիդեոապացույցները դեռևս թույլ չեն տալիս եզրակացություն անել հատուկ թիրախավորման, ինչպես նաև այն մասին, թե հրթիռային մարտագլխիկներում կա արդյոք կասետային զինամթերք, թե ոչ։

Amnesty International-ի հաղորդագրությունից հետո Ադրբեջանը քննադատեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ այն անվանելով «միակողմանի, կաշառված, երկակի ստանդարտներ կիրառող հայամետ մի կազմակերպություն, որն անկախ է միայն թղթի վրա»։

Կասետային ռումբերի և այլ խախտումների մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ Ստրասբուրգ կուղարկի նաև Amnesty International-ի եզրահանգումը։ Դեռ անցած շաբաթ Հայաստանի դիմումի հիման վրա դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանի դեմ։ «Անկախ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից տրված գնահատականով միանշանակ դրանք շատ ավելի վստահելի և հիմնավոր են իրենց բնույթով», - ասաց Կիրակոսյանը: Անցած շաբաթ Կիրակոսյանը Ստրասբուրգի դատարանին ահազանգել էր Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելու մասին՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ-ն իր հերթին կողմերին կոչ է արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Հայաստանի դիմումի հիման վրա, որով հայկական կողմը ՄԻԵԴ-ին էր դիմել ընդդեմ Թուրքիայի՝ պնդելով, որ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան։ Կիրակոսյանը փաստեր է ներկայացրել այդ երկրի ներգրավվածության մասին՝ թուրքական զենք զինամթերք, վարձկաններ և այլ փաստեր. «Քանի որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին, որպես ռազմական աջակցություն, նաև խորհրդատվություն, վստահաբար նաև թուրքական զինված ուժերի ներգրավվածությունը Ադրբեջանում, վարձկաններ բերելը Սիրիայից և Լիբիայից, ինչպես նաև որոշ տվյալներով նաև ահաբեկչական կազմակերպության անդամներին վարձելը և բերելը Ադրբեջանի տարածք, որպեսզի նրանք կռվեն ղարաբաղյան գոտում»:

Իսկ ինչո՞վ է զբաղված Թուրքիան, երբ ողջ աշխարհը կրակը դադարեցնելու կոչեր է անում ու հայտարարում, որ անընդունելի է, որ Թուրքիան սիրիացի վարձկան զինյալներին է բերել Ադրբեջան:

Երեկ, ինչպես հայտնի է, Բաքվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե Թուրքիան կտրականապես համաձայն չէ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման մասին կոչերի հետ։ «Մենք լսում ենք անհապաղ հրադադարի մասին ողջ աշխարհից հնչող կոչերը։ Իսկ հետո՞։ Մինչև հիմա էլ հրադադար էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ։ Մի խոսքով, հրադադար կարող է լինել, բայց ո՞րն է լինելու այդ հրադադարի արդյունքը։ Կարո՞ղ եք դուք Հայաստանին ասել, որ այն անհապաղ կերպով դուրս բերի զորքերը ադրբեջանական տարածքներից։ Կարո՞ղ եք գոնե զորքերի դուրսբերման հետ կապված ինչ-որ լուծում գտնել։ Ոչ», ասել է Չավուշօղլուն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։

Ոչ մի խոսք՝ ահաբեկիչ խմբավորումներին Թուրքիայի կողմից ներգրավելու թեմայով: Մինչդեռ երեկ արդեն Սիրիայի նախագահն այդ մասին նշեց ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում: «Թուրքիան տարբեր երկրներից եկած այդ ահաբեկիչներին օգտագործեց Սիրիայում։ Հետագայում այդ նույն մեթոդը կիրառվեց Լիբիայում։ Նրանք այդ երկրում օգտագործեցին սիրիացի ահաբեկիչներին։ Ինքնին հասկանալի է և ավելի քան հավանական, որ [թուրքերը] նույնն են անում նաև Լեռնային Ղարաբաղում», -նշել է Ասադը՝ պնդելով, թե հայ-ադրբեջանական հակամարտության գոտում նոր լարվածության ծագման մեղավորը հենց Թուրքիան է։ «Նրանք են, որ ստեղծել են այս խնդիրը, այս հակամարտությունը։ Թուրքերն են, որ խրախուսում են այդ հակամարտության թեժացումը։ Նրանք ուզում են ինչ-ինչ նպատակների հասնել և օգտագործում են նույն մեթոդները։ Այնպես, որ համոզված կարող ենք պնդել, որ թուրքերը սիրիացի և այլ երկրների ահաբեկիչներին օգտագործում են նաև Լեռնային Ղարաբաղում», - նշել է Ասադը։

Արևմտյան մամուլը ևս շարունակում է՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին սիրիացիների մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ հրապարակել։ Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը ծավալուն մի հոդված է զետեղել, որի առաջին իսկ պարբերությունից պարզ է դառնում, թե ինչ ծանր կորուստներ են կրում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացիները Լեռնային Ղարաբաղում։

«Կիրակի վաղ առավոտյան ավելի քան 50 սիրիացիների մարմիններ վերադարձվեցին հայրենիք հուղարկավորության նպատակով մի երկրամասից, որի անունը նրանցից շատերը ամիսներ առաջ հազիվ թե լսած լինեին», - գրում է Foreign Policy-ի հոդվածագիրը՝ մանրամասնելով, - «Զոհվածները այն զինված խմբավորումների անդամներն էին, որոնք նախկինում մարտնչել էին Սիրիայում և Լիբիայում, այժմ էլ ահա Լեռնային Ղարաբաղում, մշտապես Թուրքիայի անունից»։

Հանդեսը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ 1500 զինյալներ վերատեղակայվել են ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հանդեսը հիշեցնում է, որ թուրքական բանակը սիրիացի զինյալներին սկսեց հավաքագրել մեկ տարի առաջ՝ լիբիական պատերազմում օգտագործելու նպատակով։ Հետագայում, ըստ Foreign Policy-ի, նրանք վերադարձվել են Սիրիա՝ սկսելով մարզվել Լեռնային Ղարաբաղ մեկնելուց առաջ։

«Զինյալներից ոմանք մարզումների համար ընդամենը հինգ օր են ունեցել», - գրում է ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ սիրիացի վարձկաններին հետագայում տեղափոխել են թուրքական Գազիանթեփ քաղաք, այնտեղից էլ Անկարայով ուղարկել Ադրբեջան։ Առաջին խումբն, ի դեպ, ըստ պարբերականի, Ադրբեջան է ժամանել ռազմական գործողություններից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին։ Այսօր արդեն՝ ժամանումից օրեր անց, սիրիացի զինյալներից շատերը զղջում են, որ համաձայնել են Ադրբեջան մեկնել։

«Այստեղ` Ադրբեջանում, տիրող վիճակից բոլոր մարտիկներն էլ դժգոհ են։ Մարտական ընկերներից մի քանիսի զոհվելուց հետո հոգեբանական վիճակը ծանր է», - Foreign Policy-ին է փոխանցել այս պահին ադրբեջանական Բարդա քաղաքի մերձակայքում գտնվող սիրիացի զինյալներից մեկը։

Մեկ այլ զինյալի խոսքով էլ Ադրբեջան մեկնելուց առաջ իրենց խոստացել էին, որ հսկելու են խողովակաշարի անվտանգությունը կամ էլ հերթապահություն են իրականացնելու շփման գծի երկայնքով։ Փոխարենը զինյալները միանգամից ներքաշվել են մարտերի մեջ՝ անգամ առանց ադրբեջանական ուժերի կողմից աջակցություն ստանալու։

Մեկ այլ սիրիացի էլ պատմել է ծառայության ծանր պայմանների մասին։ «20-30 հոգով քնում ենք նույն վրանում և օրական երկու անգամ մարտական հերթապահության ենք կանգնում՝ վեցական ժամով», - նշել է սիրիացին։

Foreign Policy-ի տվյալներով՝ զոհված սիրիացիների մարմինների վերադարձը Աֆրին ծանր հոգեբանական մթնոլորտ է ստեղծել նաև Սիրիայի հյուսիսում։ «Մենք մեղադրում ենք Թուրքիայի իշխանություններին, որոնք օգտվում են մեր երիտասարդների աղքատությունից և նրանց մոտ փողի բացակայությունից», - զոհվածներից մեկի հարազատները ասել են ամերիկյանի հանդեսի թղթակցին։ «Սիրիական ազգային բանակի» զինյալներին, սակայն, հաստատ սուրբ չես անվանի», - նշում է Foreign Policy-ի հոդվածագիրը՝ ամփոփելով, - «Անցած ամիս ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում տեղեկություններ էին զետեղվել Սիրիայում պատերազմի ժամանակ փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի և քրիստոնյաների դեմ այս խմբավորման զինյալների կողմից թույլ տրված հանցագործությունների մասին, որոնց թվում հիշատակվում էին առևանգումները, բռնաբարություններն ու դրամաշորթությունը», - գրել էր Foreign Policy-ն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 22305 անգամ
Լրահոս
Հայաստանը մերժում է. չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Եղվարդցին դանակnվ hարվածել է բաժակակցին․ մանրամասներ Իրանը հերքել է ԱՄԷ-ում իսրայելցի րաբբիի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքները Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, իրականացվում են մաքրման աշխատանքներ Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, կան զոհեր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել «Ի՞նչ է եղել ձեր ուղեղի ու տրամաբնության հետ, հայեր, դուք գժվե՞լ եք». Էդուարդ Աբրահամյան Կարկուտից ամիսներ անց որոշել են սուբսիդավորել Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը Տգիտությունից խոսացող Աննա՛, որ դու այս նշանակումներն արել ես, այս հարցը քեզ տվե՞լ ես․․․(video) Քննչական Կոմիտեի նոր ղեկավար Արթուր Պողոսյանը մինչև վերջ ծառայել է Աննա Հակոբյանին ու Վարդապետյանին (video) «Աննան սատանաներին հավաքելու է Նիկոլի դեմ պայքարի համար» (video) Թրամփը սրտխառնոց ունի Նիկոլից․ նա չի մոռանալու նրա արածը․ Հայկ Նահապետյան (video) ՄԻԱՎ ով վարակվածության դեպքերն ավելանում են․ այս տարի Հայաստանում քանի՞ անձի մոտ է հայտնաբերվել․․․ (video) «Ռուբեն Բաբայան, Արմեն Մարտիրոսյան, Աշոտ Բլեյան․ այս լիբերալ-բոլշևիկներին չմոռանա՛ք»․․․(video) Духовный лидер мусульман Кавказа Шейх уль-ислам хаджи Аллахшукюр Пашазаде у тебя нету Бога? Арам Саргсян (video) Ի՞նչ է պատրաստել Արգիշտի Քյարամյանի, Վահե Ղազարյանի համար Փաշինյանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ալենն ու Քոչարյան Անդրանիկը սպասում են Նիկոլի որոշմանը․․․ (video) Աննայի հանդիպման իրական նպատակը Զելենսկու կնոջ հետ․ Արա Վարդանյան (video) ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Նախկինից նախկին Սարգիս Բաղինյանի տնօրինած հիմնադրամը հերթական դրամաշնորհն է ստացել Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին (video) Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am