Բա, որ դուք իմանաք, թե ձեզ ինչ է սպասվում

Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի միջեւ։ Պատգամավորները, բառի ուղիղ իմաստով, հարձակվել են խորհրդարանում իր մասնագիտական պարտքը կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի վրա, հարվածել միկրոֆոնին եւ սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։ Միայն նրա համար, որ լրագրողը արած գրառման կապակցությամբ դիմել էր պատգամավոր Հովհաննիսյանին պարզաբանման համար: Սակայն ակնհայտ էր, թեման պատգամավորի սրտով չէր եւ նա փորձում էր էթիկայի դասեր տալ լրագրողին մինչ այն պաը, երբ վրա հասավ դուխով պատգամավորուհին ու ստանձնեց գործընկերոջ «փրկելությունը»:
Կամուֆլյաժով խորհրդարան եկած պատգամավորուհին շատ հայրենասեր ու շատ զայրացած պահանջում էր լրագրողին «լռել ու վերջացնել», քանի որ «էս էն պահը չի»։ Ապա հոխորտաց․ «թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձեւ ենք վարվելու»։
Հեռանալիս էլ յուրայիններին տեղեկացրեց, թե՝ «ֆազերը քցեց»։Դատելով բառապաշարից ու ագրեսիայից՝ հետաքրքիր տեսարաններ են առջեւում մեզ սպասում, եթե, իհարկե, մինչ այդ ժողովուրդը իշխանության դատաստանն իր ձեռքով չտեսնի, եւ ավելի շուտ չարժանացնի նրան իր հասանելիքին: Մասնավորապես, այս իշխանություննեը պարտավոր են պատասխան տալ՝ այդ ինչպես եղավ, որ երկու տարում իրենց քաղաքականապես տհաս առաջնորդը դաշնակիցների ու հակառակորդների հետ մի այնպիսի փոխհարաբերություն հաստատեց, որի հետեւանքը եղավ ծանր պատերազմը , ինչպես նաեւ այդ պատերազմում մեր մեն-մենակ կարգավիճակը:
Այդ հայ ժողովուրդն է իշխանությունների հետ ուրիշ ձեւ վարվելու՝ նրանց սարքած այս այունահեղության եւ տասնյակ անմեղ զոհերի համար: Այլ հարց է, որ այս մարդիկ արդեն հասկանում են իրենց գլխի գալիքը եւ չեն կառավարում հույզերը՝ դրսեւորվելով նյարդային պահվածքով:
Իսկ երբ ասվում է՝ հիմա «էս էն պահը» չէ, հետաքրքիր է՝ բա ինչի՞ պահն է, զոհերի ու ավերածությունների ֆոնին ոտանավորներ տարածելու՞, թե ընդդիմադիրներին լռեցնելու կամ խորհրդարանի ամբիոնից անիմաստ ճամարտակելու:
TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը հայտնել է, որ արդեն փաստաբանը զբաղվում է այս հարցով, եւ մտադիր են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով դիմել Գլխավոր դատախազություն։ Թե որն է եղել իշխանական պատգամավորների ագրեսիան TV5-ի լրագրողի հանդեպ, դա էլ հասկանալի ՝ Քոչարյանի ալիքի լրագրող լինելը, բայց  կարող են չկասկածել, որ շատ ավելի մեծ ագրեսիա էլ իրենց նկատմամբ է կուտակվում:

                                                                                                           Անի Սահակյան

դիտվել է 2894 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am