Կռվի դաշտը սահման է,ոչ թե Ազգային ժողով

Պատերազմը շարունակում է իր ավերիչ ընթացքը, Նիկոլ Փաշինյանը նորանոր մարտակոչեր է հղում, ու այլոց զավակներին բանակ զորակոչվելու կոչեր հնչեցնում, սակայն իր թիմը շարունակում է պատերազմի ժամանակ էլ թիթեռ նկարել: Ուրիշների զավակներին, ամուսիններն, եղբայրներին ռազմի դաշտ ուղարկելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը ճիշտ կաներ նախեւառաջ Իմ Քայլի իր պատգամավորներին զորակոչեր հայրենիքի պաշտպանությանը, հատկապես, որ կյանքը ցույց է տվել, որ նրանք անելիք չունեն խորհրդարանում, նույնիսկ այս օրերին, երբ երկիրը օրհասական օրեր է ապրում: Սրանք ոչ խորհրդարանական դիվանագիտությամբ են զբաղվում, հակառակ պարագայում արդյունքները կերեւային, ոչ էլ ազգօգուտ այլ աշխատանքով: Նրանց գործը ֆեյսբուքում ստատուսներ գրելն է, ընդդիմախոսներին եւ ընդդիմադիրներին շշպռելը, իսկ եթե կռվել,ապա միայն խորհրդարանի ամբիոնից, ինչ արեցին ԱԺ ավանդական հայտարարությունների ժամին: Իմքայլական պատգամավորների ավերիչ գունդը գրոհ էր ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղղությամբ եւ այնպես էին գրոհում, այնպես հոխորտում հակառակորդ երկրի ղեկավարին, ասես հենց այդ ամբիոնում էր վճռվելու պատերազմի ելքը, ասես Ալիեւը բան ու գործ թողած նստելու է իրենց հանճարեղ ելույթները լսեր:
«Իլհամ Ալիեւը երեկ ասել է՝ ես կգնամ հորս ճանապարհով…: Վերջապե՜ս, ժողովուրդ, վերջապես Իլհամը սկսեց խոսել ճշմարտությունից» ամբիոնից գրեթե բղավեց ատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ու սկսեց Ալիեւի հետ հեռահար զրույցը: «Այո, հարգելիս, ոնց հայրիկդ պարտվեց հայոց բանակին, նույն ճանապարհով դու ես վստահ քայլում»,-ԱԺ ամբիոնից այսօր Ադրբեջանի նախագահին այս խոսքերով դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: «Ավելին, Իլհամ, հայրիկդ վաղուց չկա: Քեզ չեն ասե՞լ, որ չտխրես: Չգիտեմ, թե քեզ ով է նման վիճակում պահում»,-հավելեց Քրիստինե Պողոսյանը: Եզդի ազգի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն էլ ինչպես Արարատ Միրզոյանը կասեր՝ ադրբեջանցիներին խորհուրդ տվեց չշշկռել:
«Թուրքերն իմ խոսքերը խեղաթյուրելով՝ փորձում են արդարացնել իրենց մասնակցությունն այս պատերազմում: Ուզում եմ իրենց ասել, որ մեզ՝ եզդիներիս, երբեք չխառնեք քրդերի հետ: Մենք լուրջ մասնակցություն ունենք այս գործընթացում, եւ մեր քայլերից չենք հրաժարվելու»:
Ալեն Սիմոնյանը ենթադրեց, որ իր խոսքը ինչ-որ կերպ կհասնի ադրբեջանցիներին. «Ձեզ ամենալկտի ձևով խաբում են, դուք ոչ մի ռազմական հաջողություն չունեք, և ձեզ գցել են մսաղացի բերանը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նա վստահ է, որ ադրբեջանցիները Հայաստանից նոր զինադադար են կնքելու. «Իսկ Ալիևը իր պառվա նախշունով փախնելու է Ադրբեջանից` թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»:
«Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել, կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր պառվա նախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանն աղքատության մեջ»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը վիրտուալ պատերազմը վերադարձրեց իրական դաշտ եւ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ սպաներին, զինվորականներին, որոնք փորձ ունեն, կոչ արեց աջակցել բանակին.«Պաշտպանության բանակը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ: Թշնամուն կարող ենք ստիպել հրաժարվել իր հեռահար նպատակներից միայն նրա դեմ խիստ պատժիչ գործողություններ կիրառելով»:
Նրա խոսքով` թշնամու գործողությունները սպառնում են նաև տարածաշրջանային անվտանգությանը:Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ այսօր ճիշտ ժամանակն է օգտագործելու ազգային ամբողջ գիտելիքների ներուժը. «21-րդ դարի բանակում թանկարժեք տեխնիկան գործի կեսն է միայն, բանակին անհրաժեշտ է պրակտիկ գիտելիքների շարունակակնություն և ինտելեկտուալ աճ: Կոչ եմ անում բանակին աջակցել ձեր մասնագիտական հմտություններով ու գիտական ռեսուրսով: Ժամանակը սուղ է»:
Իշխանությունից ոչ պակաս ռազմահայրենասիրական եւ ոչմիթիզհողական տրամադրություններ էին իշխում ընդդիմադիր հատվածում, եւ թեեւ ամեն օր Արցախում տասնյակ կյանքեր են զոհվում, բայց որեւէ մեկին չէր մտահոգում, թե երբ է սա ավարտվելու, բոլորը միայն ռազմական կոչեր էին անում:

                                                                                                             Անի Սահակյան

դիտվել է 4284 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am