Կասետային ռումբեր Հայաստանի զինանոցում չկա, դրանք առկա են Ադրբեջանի զինանոցում․«Republic of Artsakh» տելեգրամ-ալիք
«Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին նավթագազամուղի ռմբակոծման մեջ՝ կասետային ռումբի կիրառումով, որոնք առկա են միայն Ադրբեջանի զինանոցում։ Լուսանկարները, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի, դեպքի վայրից են, նույնական են այն ռումբներին, որոնցով հարված է հասցվել Ստեփանակերտին։
Amnesty International-ը դրանք նույնականացնում է որպես իսրայելական M095 DPICM զինամթերք, որը արձակվել է LAR-160 արձակիչ կայանքից։ Նման հրթիռային արձակիչ կայանք եւ զինամթերք ունի միայն Ադրբեջանը։ Հայաստանը այդպիսիք չունի»,- գրում է Republic of Artsakh» տելեգրամյան ալիքը։