Ադրբեջանը ներքաշված է ահաբեկչական սկանդալի մեջ․ Ալիևի և Էրդողանի ձախողված պլանը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում էլ են եղել։ Իրավիճակի ներկայիս սրացումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Թուրքիան առաջին անգամ բացահայտ հանդես եկավ Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, Ղարաբաղի զինված դիմակայությունը մագնիսի պես իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,– ասել է Նարիշկինը, որի հայտարարությունը հրապարակված է ԱՀԾ կայքում։
ՌԴ հետախուզական ծառայության տվյալներով` հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին:
Կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ՝ հակամարտության կողմերը ի վերջո կդադարեն ուժի գործադրել եւ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չմտահոգվել, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից զինյալները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին եւ Հայաստանին հարող պետություններ, այդ թվում` Ռուսաստան:
Նարիշկինի այս հայտարարությունից ժամեր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու կոչով․ <<Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար>>,- նշել է Արայիկ Հարությունյանը և հիշեցրել ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում կատարված ավերածությունները։ <<Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում>>,- նշել է Արցախի նախագահը՝ հիշեցնելով, որ
Հայաստանն ու Արցախը հակաահաբեկչական պայքարի առաջնագծում են։

Մինչ այդ ահաբեկիչ-վարձականների ներգրավումը դատապարտել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Մինսկի խումբը նաև համատեղ հայտարարություն էր արել։ Իրանի պաշտպանության նախարարը նույնպես զգուշացրել է, որ չի հանդուրժի իր սահմանի մոտ ահաբեկիչների գործունեությունը, հատկապես որ ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է Իրանի օդային սահմանը։ Արցախյան կոնֆլիկտի բովանդակությունը միջազգային ասպարեզում նոր շեշտադրում է ստանում․ ազգային ինքնորոշման պայքարը, որին Ադրբեջանը տարիներ շարունակ հակադրում էր տարածքային ամբողջականության սկզբունքը, այժմ տեղափոխվում է հակաահաբեկչական պայքարի տիրույթ։ Եթե տարածքային ամբողջականությունը միջազգային հարթակների կողմից ակնհայտ աջակցություն էր ստանում, ապա ահաբեկչական խմբերի ներգրավման առնչությամբ Ադրբեջանն ու նրա մեծ եղբայր Թուրքիան՝ թիկունքին կանգնած, հակադրելու փաստարկ չունեն, իսկ կոծկել կարծես թե չի ստացվում։ Եթե հայկական կողմին հաջողվի արդյունավետ օգտագործել ահաբեկչության փաստարկը, ապա վստահաբար Բաքուն շատ անբարենպաստ վիճակում է հայտնվելու։

Փաստացի ստացվում է, որ Էրդողանը, Ալիևին օգնելու և Արցախի տարածք ներթափանցելու փոխարեն, նրան ներքաշել է ահաբեկչական սկանդալի մեջ։ Ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում շատ լավ հիմք է, որ ռուսական կողմը ուղղակի միջամտություն ցուցաբերի և վնասազերծի նրանց ռազմական բազաները։ Փաստացի ադրբեջանական զինուժի ռազմական օբյեկտներն այսօր օգտագործվում են ահաբեկչական խմբավորումների կողմից և թիրախավորել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիական օբյեկտները։ Առայժմ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին զսպելու և պատժելու գործառույթն իր վրա է վերցրել ու պատվով կատարում է հայկական փառապանծ բանակը։ Բայց սա չի կարող լինել միայն Հայաստանի խնդիրը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2993 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am