Կրեմլը կարող է դաս տալ ՀՀ կառավարությանը, իսկ Էրդողանն իսկապես շահագործում է Պուտինի համբերությունը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Այցի ընթացքում Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նաև բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Բայրամովի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ:

Վերջին ամիսներին թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու ավարտվեցին նրանով, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ պատերազմ սանձազերծեց Արցախում:

Այս օրերին միջազգային հանրության կողմից ուժգին քննադատություններ տարափ է Թուրքիայի ուղղությամբ: Թուրքիան ակնհայտ միջազգային հանրության կողմից որպես պատերազմի նախաձեռնող ու սանձազերծող կողմ է ճանաչված: Միջազգային հանրությունը Թուրքիային ուղղված մի մեղադրանք էլ այսպես ասած ավելացրեց:
Հիմա Թուրքիան միջազգային հանրության առջև արդարանալու ու նոր «առևտրի» առիթ է իր համար ստեղծել, կարծես նախկին մեղքերը քիչ էին:

Ու այստեղ կարևոր է Ռուսաստանի դերը: Պուտինը բարեկամական-ընկերական հարաբերություններ է ձևավորել Էրդողանի հետ: Վերջինս անգամ հպարտանում է այդ «ընկերությամբ»:

Միջազգային մամուլը քննարկում է Պուտինի հնարավոր քայլերը Էրդողանի սանձարձակությանն ի պատասխան:

Տարիների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է մի բան. բացի Ռուսաստանից ոչ մի ուժի՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ նույնիսկ Չինաստանին թույլատրված չէ միջամտել հետխորհրդային տարածքում անվտանգության հարցերին, գրում է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կարծես, չի ստացել այդ մեսիջը: Մեծացնելով Ադրբեջանի աջակցությունը՝ Էրդողանն աջակցություն ստացավ երկրի ներսում: Սակայն Թուրքիայի կողմից Ադրբեջան սիրիացի գրոհայինների ուղարկման մեղադրանքների ֆոնին Թուրքիան ռիսկի է դիմում պատասխան ստանալ գերտերությունից, որն ունակ է հարված հասցնել Թուրքիայի շահերին ռազմական գործողությունների մի քանի թատերաբեմերում:

«Էրդողանն իսկապես շահագործում է Պուտինի համբերությունը: Նա ավելի ու ավելի է նյարդայնացնում Պուտինին: Եթե ապացուցվի Սիրիայից գրոհայինների ուղարկումը, ապա դա կարմիր գիծ կլինի»,-ըստ News.am-ի՝ նշել է ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Դինկինը:

«Եթե հրադադարի մասին Մոսկվայի կոչը չի աշխատում, ապա դա դիվանագիտական լեզվով ասած բարդ գործընկեր է, որը կարող է արմատ գցել և իրեն անկաշկանդ զգալ այդ տարածքում: Եթե մենք խաղաղության կոչ ենք անում, սակայն որևէ ակտիվ ռազմական-դիվանագիտական ջանքեր չենք գործադրում, ապա Հարավային Կովկասն այլևս չի կարող համարվել մեր համար կարևոր շահերի գոտի առաջիկա 10, 20 տարում կամ գուցե ավելի շատ»,-ասում է մշակութային, գիտական և հումանիտար համագործակցության հարցերով ռուսական պետական գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը:
Ռուսաստանն ու Ֆրանսիան հայտարարում են, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է ուղարկել՝ կռվելու Ադրբեջանի կողմից,ինչը կարող է հակամարտության մեջ իսլամիստական տարր մտցնել, որն արդեն մուսուլման ադրբեջանցիներին տրամադրում է քրիստոնյա հայերի դեմ: Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ մեղադրանքը: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ կիրակի օրվա դրությամբ 72 սիրիացի գրոհային է սպանվել ԼՂ շուրջ մարտերի ընթացքում: Թուրքիան արդեն վաղուց աջակցում է իր եղբայրական թյուրքալեզու Ադրբեջանին, սակայն այս անգամ Էրդողանի միջամտությունն աննախադեպ է:

Ռուսաստանը կմիջամտի, քանի որ ունի անվտանգության մասին պայմանագիր Հայաստանի հետ և զենք է վաճառում երկու կողմերին: Անկարայում բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան ոչ միայն չի դավաճանի ՆԱՏՕ-ին Մոսկվայի համար, այլ նաև իրեն միայնակ է համարում տարածաշրջանում ռուսական ճնշման դեմ: «Թուրքիան առավել անկայուն վիճակում է գտնվում, քան պետք է լիներ իր ավանդական դաշինքների նկատմամբ վստահության էրոզիայի պատճառով, և դա փոխադարձ է: Դրանում դեր է ունեցել ռուսական Ս-400 համակարգեր գնելու Էրդողանի որոշումը»,-ասում է Carnegie Europe-ի Սինան Ուլգենը:

«Ռուսաստանի համար խնդիրն այն է, որ ի տարբերություն հետխորհրդային տարածքում այսպես կոչված սառեցված կոնֆլիկտների, նա այնտեղ չունի զորքեր, և ի տարբերություն Թուրքիայի՝ փորձում է պահպանել երկու կողմերի հետ հարաբերությունները: Դեռ պահպանվում է հավասարակշռությունը, նրանք ազդեցության լծակներ ունեն, սակայն չեն կարող բռնել ինչ-որ մեկի կողմը»,-ասում է Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

«Ռուսաստանը կարող է դաս տալ Հայաստանի ռեֆորմիստական կառավարությանը, որ հակառուսական քաղաքականությունը կարող է հանգեցնել աջակցության լրիվ դադարեցմանը: Այս պահին այդ երկու արջերին հաջողվում է սահմանել իր տարածքը, սակայն Էրդողանը պետք է զգույշ լինի, որպեսզի բաց չանցնի սահմանը: Նրա երկիրը խոշոր տարածաշրջանային գերտերություն է, սակայն նա չպետք է մոռանա, որ Ռուսաստանն այստեղ իրեն համարում է դոմինանտ խաղացող»,- ասում է ռուս վերլուծաբան Արկադի Դուբնովը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12130 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am