Բաքուն խափանել է բանակցությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար: «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա»,- ասվում է հայտարարության մեջ: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարված էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 15-ին, երբ Ադրբեջանի Զինուժը կառավարվող հրթիռներով խոցեց ԼՂՀ ՊԲ «Оса» զենիթահրթիռային համակարգը, իբր թե տեղեկություններ ունենալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռի հնարավոր խոցման մասին, միանգամայն նոր բան էր: Միջադեպի նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բազմանշանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ պատրաստ են հանդիպման, որը պետք է կայանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան հունիսին սպասվող այցից հետո: Ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ «հիմա, ամենայն հավանականությամբ, եթե նման այց կայանա էլ, ապա անհրաժեշտ կլինի փոխել ավելի վաղ հաստատված օրակարգը, որոշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար պայմանների հետագա հստակեցումը: «Փաստացի Բաքուն որոշել է տոռպեդահարել այդ ջանքերը»,– նշել է Տարասովը: Ուշագրավ էր դեպքերի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: Մեջբերում ենք հատվածաբար. «Ադրբեջանի թռչող սարքերի թռիչքներին ուղղված իրական վտանգը չեզոքացնելու և Ադրբեջանի օդային տարածքի խորությամբ հսկողության փորձերը կանխելու նպատակով՝ հայկական ՀՕՊ–ին պատկանող «Оса» զենիթահրթիռային համակարգը, լինելով լեգիտիմ օրինական թիրախ, ոչնչացվել է: Այնպես որ հանդես գալով Լաչինի շրջանի բռնագրավման 25–ամյակի և Հայաստանի նախագահի կողմից Մադրիդյան նորացված սկզբունքները մերժելու օրը, Մինսկի խմբի համանախագահները, ղեկավարվելով իրենց իսկ կողմից պատրաստված Մադրիդյան նորացված սկզբունքներով, նախևառաջ, պետք է պահանջեին հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի բռնազավթված տարածքներից և կոչ անեին շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա, ինչպես ամրագրված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման մեջ»: Սակայն հայկական կողմը, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկբունքների մասին չի խոսում: Մայիսի 18–ի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, ասել էր հետևյալը. «Ստատուս–քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում»: «Այստեղից հետևում է, որ բանակցությունների սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը: Գուցե, ինչ-որ նոր տարբերակներով»,- կարծում է քաղաքական վերլուծաբանը: Ղարաբաղյան ուղղության վրա տեղի ունեցող շատ բան այս պահին անհասկանալի է: Հղում անելով բանակցությունների գաղտնիությանը, հակամարտող կողմերը փորձագետներին ստիպում են մտնել կանխատեսումների տիրույթ: «Ուստի շփման գծում հերթական սրացումների պատճառների համար կարելի է նշել մի քանի տարբերակ՝ անդրկուլիսային պայմանավորվածություն ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, այնպես էլ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում և «որոշակի ուժերի» (հնարավոր է՝ երկու կողմից էլ) ձգտումը խափանել դրանք: Կամ՝ կողմերից մեկի ձգտումը՝ ի շահ իրեն օգտագործել միջազգային ու տարածաշրջանային կոնյունկտուրան, որպեսզի հակամարտության գոտում իրադրությունը սրելու միջոցով խաղի մեջ մտնի այս կամ այն արտաքին ուժը»,– կարծում է Ս. Տարասովը: Այս իրադարձություններից հետո կարծես թե չեղարկվել է նաև ԱԳ նախարարների եռակողմ հնարավոր հանդիպումը, որի մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը: «Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am