Թիթեռ նկարողները

Մինչ Արցախում պատերազմը շարունակվում է ավելի դաժան դրսեւորումներ ունենալ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի տագնապալից մարտակոչեր է հղում հայորդիներին մեկնել ռազմաճակատ, կենաց-մահու կռիվ տալ մեր ինքնության պահպանման համար, հայրենի իշխանությունները շարունակում են ֆեյսբուքյան ճամարտակությունները: Շատերն իրենց համակարգիչների դիմաց գիշեր-ցերեկ ռազմահայրենասիրություն են քարոզում, հորդորում են այլոց գնալ եւ նահատակվել հանուն հայրենիքի, իսկ իրենք, բնականաբար, ոչ մի թիզ չեն պատրաստվում զիջել իրենց կաբինետներում, չեն պատրաստվում անգամ Արցախ մեկնել, այս օրհասական օրերին գտնվել մազապուրծ արցախցիների կողքին ՝ թեկուզ ապաստարաններում: Ոմանք այս օրերին էլ զբաղված են ընդդիմադիրնեին լռեցնելու, նրանց դեմ հարձակումներ նախապատրաստելու եւ կազմակերպելու, ըստ էության ազգը պառակտելու գործով, կարող են մի անմեղ հայտարարության,ասենք ռազմաճակատ մեկնելու հայտարարության համար մարդուն սրի քաշել, ինչպես դա արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի պարագայում, իսկ ոմանք էլ բառի բուն իմաստով զբաղված են թիթեռ նկարելով: Ահավասիկ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, երեկ իր ֆեյսբուքյան էջում փոխանցել էր մի քաղաքացու առաջարկ, որով վերջինս առաջարկում էր կազմակերպել կաթսաների ակցիայի նման մի բան առաջնագծում կռվող մեր զինվորներին աջակցելու համար:
«Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»,- գրել էր սոցապ նախարարը:

Փաստորեն, այս մարդիկ չեն կարողանում դուրս գալ հեղափոխության օրերից եւ իրականությունն ընկալել իր ողջ դաժանությամբ ու հասկանալ, որ դժբախտաբար հենց իրենք են ի պաշտոնե նաեւ այդ իրավիճակների պատասխանատու նշանակված եւ այսօր կաթսա խփելու կամ երգելու փոխարեն Զարուհի Բաթոյանը լուրջ անելիքներ ունի, այն էլ որքան:
Օրինակ ամոթ չլինի հարցնել, լուծել է արդյոք ապաստարանների հարցը, որ նախապես ծանուցումներ է ուղարկում քաղաքացիներին, թե օդային տագնապի հարցում ապաստարանում թաքնվեք: Մինչդեռ բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ շատերին իրենց ապաստարանների մասին գաղափար անգամ չունեն, իրենց չեն հայտնել դրանց վայրի եւ առհասարակ գոյության մասին:
Նախարարն այսօր քիթ սրբելու ժամանակ չպիտի ունենար, քանզի Արցախից հազարավոր ընտանիքներ են եկել Հայաստան ու մնացել շատերի բարի կամքի դրսեւորմանը, իսկ պետությունը այս հարցում էլ զրո նախաձեռնողականություն է ցուցաբերում, ֆեյսբուքում արցախցինեի ժամանակավոր կեցության հարցը կազմակերպվում է անհատների ու բարի կամքի դրսեւորման արդյունքում: Սա է այս իշխանության պատասխանատուների դեմքը, այսօր այս մարդիկ գործ անելու փոխարեն զբաղված են ինչ-որ անհեթեթ ու անօգուտ գաղափարներ քարոզելով:
Իսկ պատգամավորները խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն, զբաղված են կամ սեփական փիառով, կամ էլ անհասկանալի է, թե ինչով:ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ հանկարծ որոշել էր հայտնվել հանրությանը եւ մի ցնցող բացահայտում անել.<<Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է>>,- երեկ գրել էր նա, ազգին դնելով մի անլուծելի գլուխկոտրուկի առջեւ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս:

                                                                                             Անի Սահակյան

դիտվել է 4120 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am