Նիկոլ Փաշինյանին կարելի է, իսկ մյուսներին՝ ո՞չ

Պատերազմը սկսելուն պես իշխանությոնը սահմանափակում է տեղեկատվություն փոխանցելու եւ ստանալու մեր իրավունքը։ Մեզ եւ առհասարակ բոլորին արգելում են պաշտոնական լրահոսից անդին ինֆորմացիա մատուցել, հատկապես զորքի շարքի, թվականակի, դիրքեր գրավել-կորցնելու եւ ռազմական այլ տեղեկությունների, ինչպես նաեւ խուճապ առաջացնող ինֆորմացիաների հարցում: Եւ չնայած բոլորը, այդ թվում լրագրողներս, ընդունեցինք իշխանության սահմանափակումները եւ առաջնորդվում ենք բացառապես պաշտոնական լրահոսով, սակայն արիուտես պետության ղեկավարը, գերագույն կորչվող հրամանատարը պատերազմի առաջին իսկ օրվանից շատերիս չթույլատրվող տեղեկություններ է ֆեյսբուքյան իր էջով հայտնում: Մեզ ասում էին ռազմական տեխնիկայի շարժ մի հրապարակեք, մեկ էլ՝ հոպ, Նիկոլ Փաշինյանն իր էջում ինչպես մեր օրերի դասականը կասեր զգետնեց տանկերի շարասյան հայտնի լուսանկարը, մեզ ասում էին խուճապ մի տարածեք, մեկ էլ՝ հոպ, Փաշինյանը իր էջում հայտնեց Հայաստանի օդային տարածք ներխուժած 4 ԱԹՍ –ների մասին՝ ասելով երեքին ոչնչացրել են, մեկի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Իսկ այդ ընթացքում Հայաստանի լայն հանրության մոտ մոլեգնում էր անկասելի պանիկա: Եւ ահա, գնալով Փաշինյանը ավելի արժեքավոր ռազմական գաղտնիքներ է հրապարակում: Երեկ իր հայտնի մարտակոչում նա հրապարակավ հայտնեց թե զորքի թվաքանակի մասին, թե այն մասին, որ մենք հագուստի, սաղավարտի եւ զինվորական այլ պարագաների խնդիր ունենք, թե տեղորոշեց հավաքի վայրը, մի խոսքով՝ մի քանի գաղտնիք մի քանի րոպեում, մինչդեռ մեր իրավապահ մարմինները կարծես թե որեւէ քայլեր չեն ձեռնարկում այս մարդու ուղղությամբ, ինչպես անում են շարքային քաղաքացիների պարագայում, անմիջապես կապ են հաստատում ԱԱԾ-ից այն օգտատերերի հետ, ովքեր իրենց բնորոշմամբ ռազմական գաղտնիք կամ խառնակչական կոչեր են անում եւ պարտադրում հեռացնել, իսկ իշխանության ֆեյքաբուծարանին էլ անմիջապես գործի են դնում, որպեսզի այդպիսիններին հռչակեն ազգի դավաճան, թիկունքից հարվածող, թշնամուն օգնող եւ այլն եւ այլն:
Մենք տեսանք, թե ինչ դիվերսիա են սկսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ, այն էլ մի բանի համար, որ ամիսներ առաջ վերլուծելով ստեղծված իրավիճակն ու Փաշինյանի ապակառուցողական հայտարարությունները կանխատեսել էր, որ Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա, նա վերլուծել էր Ադրբեջանի ռազմական արսենալը, նկատելով, որ ձեռք են բերվել զենքեր, որոնք վեց ամսվա ժամկետ ունեն, ուստի կանխատեսել, որ հարձակումը մոտ է: Մենք տեսանք, թե ինչպես անարգանքի սյունին գամեցին Մարգարիտա Սիմոնյանին՝ կրկին ռազմական գործողությունների մասին նախապես խոսելու համար՝ մոռանավոլ, որ նա Կրեմլի ագիտպոլի կարկառուն ներկայացուցիչն է եւ իր խոսքը ոչ թե ցանկություն է, այլ ինֆորմացիայի վրա արված կանխատեսում:
Իսկ հիմա վարչապետի մակարդակով հստակ ինֆորմացիա է հաղորդվում, այն էլ պատերազմի թեժ պահին:

Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, պիտի շնորհակալ լինի, որ այսպիսի ընդդիմություն ու մեդիակառավարիչներ կան Հայաստանում, ովքեր ի տարբերություն իրեն գիտակցում են պետության գլխին կախված իրական վտանքն ու աշխատում են, գործում պատերազմի սահմանած խաղի կանոններով, իսկ երկրիդ վարչապետը պետության գլխին Ներոն կայսր է դարձել ու պատերազմի ամենաթեժ պահերին կամ ոտանավորներ է տեղադրում իր ֆեյսբուքյան էջում, կամ ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիաներ հայտնում:

                                                                                                            Անի Սահակյան

դիտվել է 4172 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am