Ով է Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջատարի դիրքերում է Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին :25,9 միլիոն քվեների հաշվարկի արդյունքում նա ստացել է 14,6 մլն ձայն: Ռոուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10,1 մլն ձայնով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը, նախնական տվյալներով, ստացել է 297,2 հազար ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմ-Թաբան՝ 139,3 հազար: Իրանում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվում են նաև քաղաքային խորհուրդների ընտրություններ: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ:
