«Եկելա մեր հերթը». Աշոտ Փաշինյանը կամավորագրվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, կենտրոնական հավաքակայանում կամավորագրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աշոտ Փաշինյանը։
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում:
Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է նա։
