Ինքնախայտառակման «լեվըլ»՝ անսահմանություն

Երեկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:

«Նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը: Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը», ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի և ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ։ Հեռախոսազրույց ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացումը։ Պոպովը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի առնչությամբ, ընդգծելով, որ կարևոր է վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը։

Ռուսաստանը Լավրովի մակարդակով կարելի է ասել, բանակցությունների վերականգման ուղղությամբ աշխատող միակ պետությունն է: Ֆրանսիայի նախագահն իր հերթին փորձում է ղարաբաղյան պատերազմի մեղմացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն առայժմ՝ անարդյունք:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարություններ արել, որոնք վկայում են, որ նա առաջիկայում միջնորդներից կարող է հրադադարի կազմակերպման ուղղությամբ քայլեր քննարկել:

Իսկապես ստեղծվել է բարդ իրադրություն. Հայկական կողմը պատերազմում Թուրքիայի ներգրավումն է արձանագրում, պայման դնում, որ Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից՝ Սիրիայից բերված զինյալներով հանդես, Բաքուն էլ դնում է հայկական զորքերի դուրս բերման պայմանը՝ բանակցություններ սկսելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի:

Ալիևի մոտ ջղաձգումներ են նկատվում: Մեկ շաբաթ ընթացող ռազմական գործողություններով որևէ էական առաջխաղացման չհասնելով՝ այդ երկրի լրատվամիջոցները զբաղված են պետական կեղծ տեղեկատվություն տարածելով:
Այդ պայմաններում Ալիևը մեկ հայտարարում է, թե ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան», ապա՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնից է ներողություն պահանջում: Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն է պահանջել Ֆրանսիայից Էմանուել Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:

Զավեշտն այն է, որ վարձկանների առկայությունը հաստատել են նաև Ռուսաստանը և Իրանը, և անուղղակիորեն՝ ԱՄՆ-ը: Բայց ալիևյան կեղծիքի ու ստի «շքերթի» սահմաններին վերջ չկա:

Մեկ օր առաջ էլ Ադրբեջանի նախագահը «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում անհիմն է որակել վերջին օրերին Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Եվրամիությունից ու այլ երկրներից ամենաբարձր մակարդակով հնչող պնդումները` Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև Սիրիայի հյուսիսից Ադրբեջան բերված վարձկանների մասին:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, փաստացի, խոսել են այս մասին, ավելին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե Փարիզը ստույգ, հետախուզական տվյալներ ունի Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալների մասին: Արևմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ ևս գրել են այս մասին: Ալիևը, մինչդեռ, շարունակում է ստել:

Թշնամու հարցում էլ, ինչպես ասում են՝ «բախտ չունեցանք»... Գործ ունենք հակառակորդ պետության մի այնպիսի որակի ղեկավարի հետ, որը ոչ միայն սեփական ժողովրդի համար է չարիք՝ բոլոր առումներով, այլև միջազգային հանրության աչքում մանր ստախոսի դափնիներ է արժանանում: Ալիևն այնքան է ընտելացել ստին ու կեղծիքին, որ չի գիտակցում, որ երբ միջազգային հանրությունից հայտարարում են, որ հետախուզական տվյալներ ունեն Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների վերաբերյալ, ուրեմն չի կարելի հեղինակավոր լրատվամիջոցի հարցազրույց տալ, ստել ու խայտառակվել ամբողջ աշխարհով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6958 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am