1800 դոլար աշխատավարձ զինյալներին, ընտանիքներին՝ թուրքական քաղաքացիություն. Ինչպես Է Էրդողանը «հրապուրում» Ադրբեջան տարվող ահաբեկիչներին

Միջազգային մամուլը շարունակում է փաստական տվյալներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ։

AFP գործակալությունն, օրինակ, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում է, որ այս պահին էլ Թուրքիայի փաստացի վերահսկողության տակ գտնվող սիրիական Իդլիբ նահանգում զինյալներ կան, որ սպասում են Ադրբեջան վերատեղակայմանը։ Ֆրանսիական գործակալությանը հաջողվել է կապ հաստատել նրանցից մեկի հետ։ 26-ամյա երիտասարդը ներկայացել է որպես Աբու Ահմադ՝ էլեկտրոնային նամակագրության ընթացքում խոստովանելով AFP-ի թղթակցին, որ Ադրբեջանում, հայերի դեմ մարտնչելու դիմաց իրեն ամսական 2000 դոլար են խոստացել, հաղորդում է «Ազատությունը»։
«Ես Ադրբեջան մեկնելու մասին պայմանագիրը ստորագրել եմ մեկ շաբաթ առաջ», - գրել է սիրիացի զինյալը՝ նշելով նաև, թե տեղյակ է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած սիրիացի առաջին խմբերում զոհեր կան։ «Ես ընտրություն չունեմ, պետք է ինչ-որ կերպ կերակրեմ իմ ընտանիքը», - նշել է սիրիացին։

AFP-ի թղթակցին հաջողվել է նաև կապ հաստատել արդեն իսկ Ադրբեջան տեղափոխված մեկ այլ սիրիացի զինյալի հետ։ Նա հաստատել է, որ գտնվում է Ադրբեջանում՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հաղորդել։

AFP-ի թղթակցին, սակայն, հաջողվել է զինյալի հայրենիքում՝ Հալեպի նահանգի Աթարեբ քաղաքում գտնվող աղբյուրներից պարզել, որ նա ընդգրկված է այն նույն ստորաբաժանաման կազմում, որի հրամանատարն էր Մոհամադ Շաաբանը։ Վերջինի մահվան մասին արևմտյան լրատվամիջոցները, մասնավորապես, բրիտանական BBC-ն հայտնել էին դեռ չորս օր առաջ։

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոն» իրավապաշտպան կառույցի տվյալներով էլ Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիների թիվը այսօր հասել է 72-ի:

Կենտրոնի տվյալներով, ի դեպ, չնայած սիրիացի զինյալների շրջանում նկատվող ծանր կորուստներին, թուրքական իշխանությունները չեն հրաժարվում նրանց Ղարաբաղ ուղարկելու մտադրությունից։

«Նախօրեին մեր աղբյուրներից տեղեկացանք, որ անվտանգության ոլորտի թուրքական ընկերությունները և թուրքական հետախուզությունը Սիրիայում գործող թուրքամետ խմբավորումների մեծաթիվ զինյալներին շարունակում են Ադրբեջան տեղափոխել և մարզել», - կարդում ենք «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի կայքում: Կառույցը նաև պնդում է, որ Սիրիայի հյուսիսից Ադրբեջան տեղափոխված զինյալների քանակը արդեն իսկ հասել է 1200-ի, որոնց մեծամասնությունն ազգությամբ թուրքմեն է։

Իդլիբի նահանգում գտնվող իր աղբյուրները վկայակոչելով՝ սիրիացիների հավաքագրման որոշ մանրամասներ է հաղորդում նաև մոսկովյան «Նովայա Գազետա»-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ վարձկանների հավաքագրմամբ զբաղվում է ազգությամբ թուրքմեն Սեիֆ Աբու Բաքրը։ «Նա Թուրքիայի հետ սերտ առնչություններ ունեցող Սիրիական ազատ բանակի կազմում գործող «Համզաթ» դիվիզիայի հավաքագրման գծով պատասխանատուն է։ Զինյալների գրանցումը տեղի է ունենում Աֆրին քաղաքում գտնվող ոչ մեծ գրասենյակում», - գրում է «Նովայա Գազետա»-ն։

Թերթի տեղեկություններով՝ զինյալներին հավաքում են 300 հոգանոց խմբերում, տեղափոխում Սիրիային սահմանակից թուրքական Քիլիս քաղաք, այնտեղից էլ Գազիանթեփ։ «Այդտեղ նրանց քաղաքացիական հագուստ են տրամադրում և Ստամբուլով ուղարկում Բաքու», - գրում է ռուսական թերթը։
«Նովայա Գազետա»-ի տեղեկություններով, ի դեպ, թուրքական կողմն անում է ամեն ինչ «վարձկանությունը հրապուրիչ դարձնելու համար»։

Ամսական աշխատավարձը կազմում է 1800 դոլար։ Զինյալներին և նրանց ընտանիքի անդամներին նաև թուրքական քաղաքացիություն է երաշխավորվում։ «Հարազատներին թուրքական քաղաքացիություն է խոստացվել անգամ զինյալի մահվան դեպքում», - գրում է թերթը, պնդելով նաև թե սիրիացի վարձկանի՝ Ղարաբաղում զոհվելու դեպքում թուրքական իշխանությունները նրանց ընտանիքներին 30 հազար դոլար միանվագ օգնություն են խոստանում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6037 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am